«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

28 դեկ 2019 15:25

Դերասան «Պոնչոն» դիմել է ոստիկանություն. «Մասիվցի Դմբուզի» և «Դմակով Լյովայի» բարեկամները փորձել են սպանել իրեն

Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 59-ամյա Վահագն Սիմոնյանի հաղորդման փաստով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ 2017 թ.-ի օգոստոսին, օրը, ըստ իր հայտարարության, չի հիշում, գիշերը ժամը 00:20-ի սահմաններում «Մասիվցի Դմբուզի» փեսան, ոմն «Դմակով Լյովան», Արտյոմ Վարդանյանը, Ավետիքի որդի՝ Հովսեփ Գրիգորյանը և ևս մոտ 4 հոգի զինված հարձակվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի այն շենքի իր բնակարանի վրա:



 Վ. Սիմոնյանը հայտնել է նաև, որ ինքը այդ հարձակումից հետո սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրանց հասցեին, ինչից հետո հարձակվողներից մեկը կրակոցներ է արձակել իր ուղղությամբ ու դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Սիմոնյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքը Հ2 հեռուստաընկերության ռեժիսոր, սցենարիստ և դերասան է, կասկածներ ունի, որ նշված հանցախմբի հետ կապ ունի նաև Երևան քաղաքի բնակչուհի Դիաննա Գալստյանը և իր հարևաններ Արտյոմ Մանուկյանը, Արտակ Մանուկյանը, ովքեր «Մասիվցի Դմբուզի» և «Դմակով Լյովայի» բարեկամներն են:
Վ. Սիմոնյանը հայտնել է նաև, որ կատարվածի մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ Աշոտ Պետրոսյանը սպառնացել է իրեն և իր ընտանիքի անդամներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր