Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

28 դեկ 2019 18:04

Նոր տարի մուտք եմ գործում հստակ նպատակներով ու սպասելիքներով

Նոր տարի մուտք եմ գործում հստակ նպատակներով ու սպասելիքներով
Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ:
 
-Եթե 2019թ-ն ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Նազելի Բաղդասարյանի համար:
 
-Տարին լարված աշխատանքային էր՝ հագեցած ու պատասխանատու։ Մեր սահմանած նշաձողը բավական բարձր էր, արձանագրված հաջողությունները և բարեփոխումների օրակարգը շարունակական են լինելու հաջորդ տարիներին։ 
 
-Գլխավոր ձեռքբերումներն որո՞նք են եղել։
 
-Աշխատանքի արդյունքում ստեղծած բարիքը, մարդկանց շնորհակալ հայացքներն ու ժպիտները։ Մեր երկիրը հստակ քայլերով գնում է առաջ՝ արձանագրելով կայուն ցուցանիշներ ամենատարբեր ոլորտներում։ Ցանկացած առաջընթաց չի կարող իրականություն դառնալ առանց սրտացավության ու հանդուրժողականության։
 
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
 
-Բացթողումները ժամանակի ընթացքում շտկելի են, կարևորը գիտակցումն է, թե ինչ կարող ենք անել հանուն մեր պետության, մեր ժողովրդի ապագայի։ Մի բան հստակ է՝ մեր ուժերն ու կարողությունները, կապերն ու հնարավորությունները պետք է օգտագործենք մեր առջև ծառացած մարտահրավերների լուծմանը:
 
-Իսկ որո՞նք են 2020թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
 
-2020թ-ին առավել համախմբված նպաստենք, նեցուկ լինենք մեր երկրի բարօրությանն ու հզորացմանը։
Նոր տարի մուտք եմ գործում հստակ նպատակներով ու սպասելիքներով, գիտակցելով, որ կարող եմ ու պետք է ամենն իրականություն դարձնեմ։
 
-Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
 
-Ամանորը կրում է սիրո, ջերմության ու բարության խորհուրդ։ Կարծում եմ, յուրաքանչյուրը պետք է նոր տարի մուտք գործի այս երեք երևույթներն իր ներսում ունենալուց հետո միայն։
 
Ամանորը մեկ այլ խորհուրդ էլ ունի. տարեվերջին ամփոփում ու վերլուծում ես անցնող տարվա ընթացքում արածն ու չարածը, հետո էլ ծրագրում  հաջորդ տարվա անելիքները:
 
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
 
-Ամանորն անցկացնում եմ տանը՝ ընտանիքիս հետ։ Կարևորում եմ ընտանեկան ջերմությունն ու հանգստությունը։ Բացի դրանից Ամանորը հիանալի առիթ է հանդիպելու մտերիմներին, ինչը գրեթե անհնար է հագեցած աշխատանքային օրերի ընթացքում։
 
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը, որը ինքներդ եք պատրաստում:
 
-Ես սիրում եմ լինել խոհանոցում, ասում են՝ համեղ եմ պատրաստում։ Տոնական սեղանին ոչ միայն հայկական խոհանոցի ուտեստներ են, այլ նաև փորձարկումների արդյունքում ստեղծվածները։
  
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
 
-Որդուս հետ տոնածառն ենք զարդարում։ Այն արարողակարգ է, որին լուրջ ենք մոտենում։
 
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
 
-Միայն հրաշքին հավատալը բավական չէ, որ հրաշքը կատարվի, պետք է նաև հրաշքի կատարման ուղիներ փնտրել: Հրաշքը քո սեփական ձգտումներն ու աշխատանքի արդյունքն են, որին պետք է ի սրտե հավատալ։ 
 
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
 
-Ինչ-որ բան չէի փոխի։ Կարող եմ ասել՝ այն ինչ եղել է, եղել է ճիշտ ժամանակին ու տեղին։ Միգուցե նույն ճանապարհը երկրորդ անգամ անցնելիս շատ ավելի արագ հասնեի նպատակիս ու ավելի քիչ խոչընդոտների հանդիպեի։ Սակայն այն փորձն ու հմտությունները, որոնք ձեռք եմ բերել այսօր, հենց այդ բարդությունների շնորհիվ է։
 
-Ձեր ամանորյա մաղթանքը։
 
-Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Թող որ հաջորդ տարին իր մեջ ամփոփի խաղաղություն և կայունություն, դառնա հաջողությունների և սպասումների իրականացման տարի:
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր