Մարտի 9-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Իրանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել 56-ամյա այաթոլլահ Մոջթաբա Խամենեին       Դոլարն ու ռուբլին թանկացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 9-ի համար    

04 հուն 2020 13:52

Ադրբեջանը պետք է իրեն հանգիստ պահի.Ամերիկացի փորձագետը՝ Սոլեյմանիի սպանության մասին

Ադրբեջանը պետք է իրեն հանգիստ պահի: Այս մասին Turan-ի թղթակցին ասել է Պետքարտուղարության Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Փոլ Սթրոնսկին՝ մեկնաբանելով գեներալ Սոլեյմանիի ոչնչացման հետեւանքները:
Նրա խոսքով՝ Բաղդադում դեսպանության վրա հարձակումը Թրամփին գործելու առիթ տվեց: Սակայն ԱՄՆ նախագահը բացել է Մերձավոր Արեւելքում պոտենցիալ հակամարտության դռները»: Սթրոնսկին ասել է, որ մեծ ապակայունացում չի սպասում, որը կազդեր Կովկասի վրա: Սակայն իրանցիների պատասխան հարվածը «որոշակիորեն կարող է ուղղված լինել Կովկասում ԱՄՆ շահերին»: «Սա պետք է Ադրբեջանին եւ նրա հարեւաններին մտահոգի: Իրավիճակը կարող է տարածաշրջանի համար նաեւ տնտեսական ռիսկեր ունենալ»,- հավելել է նա:



«Ադրբեջանը պետք է իրեն հանգիստ պահի: Իրանը երրորդ երկրներում ԱՄՆ շահերի եւ քաղաքացիների վրա հարձակումների պրակտիկա ունի: Եթե ես Ադրբեջանը լինեի, ապա թե՛ Թեհրանին, թե՛ Վաշինգտոնին կջանայի համոզել, որ իմ տարածքը հարաբերություններ պարզելու վայր չէ»,- ասել է Սթրոնսկին: Նա միաժամանակ հավելել է, որ հակազդեցության առավել հավանական շրջան կարող է լինել Պարսից ծոցը եւ այս տարածաշրջանի երկրները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր