Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

06 հուն 2020 12:33

Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում

Մեծ Բրիտանիան պատրաստ է հարված հասցնել Իրանին այն դեպքում, եթե Մերձավոր Արևելքում Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը, որն առաջացել է գեներալ Սուլեյմանիի սպանության հետևանքով, պատերազմի վերածվի, գրում է The Sun պարբերականը՝ իրազեկ աղբյուրին հղումով:

Աղբյուրի խոսքով՝ Լոնդոնն առաջինը չի հարվածի։ Սակայն հակամարտության սրման դեպքում Լոնդոնը պատրաստ է աջակցել իր դաշնակցին՝ ԱՄՆ-ին՝ գործի դնելով ստորջրյա նավատորմը, որը զինված է «Տոմահավկ» թևավոր հրթիռներով։
Նման սուզանավերից մեկը լիակատար մարտական պատրաստության մեջ է գտնվում Իրանի վրա հարձակման համար բավարար հեռավորության վրա, գրում է աղբյուրը:

Բացի այդ, Լոնդոնում, ինչպես նշում է հրատարակությունը, ենթադրում են, որ հակամարտության հնարավոր սրման և սպառնալիքների փոխանակման ֆոնին Իրաքում տեղակայված զորակազմը պետք է ավելի ծանր սպառազինությամբ զինվի: Համապատասխան առաջարկությունները կուղարկվեն վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ Կարիբյան կղզիներում 12-օրյա արձակուրդից նրա վերադարձից հետո:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր