Պուտինը երկրի վրա միակ մարդն է, ով կարող է ոչնչացնել ԱՄՆ-ը

Աղբյուրը պատմել է, որ դա տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 27-ին։ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը հարցրել է Թրամփին արդյոք Պուտինը զանգահարել է իրեն, ինչին Թրամփը դրական պատասխան է տվել։ Դրանից հետո Մայքլ Ֆլինը ցածր ձայնով ասել է Թրամփին, որ իրականում Պուտինը զանգահարել է մի քանի օր առաջ, սակայն այդ մասին որոշել են չհայտնել նախագահին։
«Դու կատակո՞ւմ ես։ Վլադիմիր Պուտինը փորձել է զանգահարել ինձ, իսկ դու չես տեղեկացրել։ Ինչի՞ մասին էիր մտածում»,-Թրամփի խոսքերը մեջբերել է լրագրողը։
Դրանից հետո նախագահը հանդիմանել է գեներալին և Սպիտակ տան աշխատողներին: Ֆլինը բացատրել է իր որոշումը՝ ասելով, որ այդ օրերին հեռախոսազանգերը շատ են եղել: Ի պատասխան՝ Թրամփը հիշեցրել է, որ Պուտինը «երկրի վրա միակ մարդն է, ով կարող է ոչնչացնել ԱՄՆ-ն»: