Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

06 հուն 2020 14:34

Հայաստանը ռադարից այն կողմ.2020թ․-ի համար 10 լավագույն նոր ուղղություններում է ներառվել Հայաստանը

Հանրահայտ Forbes ամսագրում հրապարակվել է «Ռադարից այն կողմ 10 ուղղություններ 2020-ի համար» հոդվածը, որում ներառվել է նաև Հայաստանը։

Ինչպես ասվում է հոդվածում, միշտ պատճառներ եղել են ճամփորդելու ծեծված ճանապարհներով, սակայն արդեն փակ երկրները բացվում են ու շքեղ գործակալությունները մատչելի են դարձնում հեռավոր ուղղությունները ճամփորդների համար։

«Ո՞ւր կարող ենք գնալ՝ խուսափելու այլ զբոսաշրջիկներից»,-սա այն հարցն է եղել, որ զբոսաշրջիկները տվել են «Brown + Hudson» գործակալությանը։
Ինչպես ասում է գործակալության տնօրեն Ֆիլիպ Բրաունը, իրենք գտնում են նորարարական ճանապարհներ զբոսաշրջիկների համար, որոնք կայուն են ու դուրս հիմնական ճամփորդական ուղիներից։

Ահա այդ 2020թ․-ի համար 10 լավագույն նոր ուղղություններում է ներառվել Հայաստանը։

«Հայաստանն այդ հարցում ունի հում, իսկական որակ, որը շատ դժվար է գտնել», - ասում է «Black Tomato» շքեղ զբոսաշրջային ընկերության հիմնադիր Թոմ Մարչանտը:

Մարչանտը  նշում է, որ Հայաստանը հարուստ է հնագույն մշակույթով և ավանդույթներով, Կովկասյան լեռների ավազանի լանդշաֆտներով և ապշեցուցիչ յուրօրինակ ճարտարապետությամբ:

«Դա իդեալական է այն ճամփորդների համար, ովքեր փնտրում են իսկական և ազդեցիկ մշակութային ճանապարհորդություն՝ տուրիստական թակարդներից և մշակված փորձառություններից»,-ասում է  Թոմ Մարչանտը:

2020-ի համար 10 ուղղությունների շարքում են նաև Չադը, Չինաստանը, Էրիթրեան, Գուատեմալան, Մոնղոլիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թունիսն ու Ալժիրը, Ուզբեկստանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր