Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

07 հուն 2020 11:10

«Պահպանողական» մանկասպանը... 16-ամյա երեխային սպանողը «Հանրապետակա՞ն» է

ՀՀ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանի լուսանկարն է հրապարակել, որտեղ վերջինս ՀՀԿ-ից շնորհակալություն է հայտնում:
 
Ի դեպ`լուսանկարում Սուքիասյանը կրում է այն նույն շարֆը, որը կրում են ՀՀԿ-ականները` նախընտրական քարոզարշավների և կուսակցական միջոցառումների ժամանակ:
 
Լուսանկարին կից` Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Պահպանողական» մանկասպանը...  Կանանց ու երեխաների դեմ բռնության չափերն ու ձեւերը մտահոգիչ են դառնում։
Ռ. Սուքիասյանի ֆեյսբուքյան էջը լի է տարաբնույթ գրառումներով՝ հայտարարություններ բնակարանների վարձակալման, ակումբներում աշխատողներ փնտրելու, տուրիստական կազմակերպությունների, հյուրանոցների հետ համագործակցության, PR աշխատանքի և այլ թեմաներով:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին, Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ստուգումներ կատարելով Երևանի, Արմավիրի և Շիրակի մարզերի մի քանի հասցեներում, տաք հետքերով բացահայտել են  հունվարի 5-ին, Երևանում 16-ամյա աղջնակի դաժան սպանությունը ու վնասազերծել են կասկածյալին։ 
  
Նշենք, որ Քննիչի որոշմամբ Ռ. Սուքիասյանը ձերբակալվել է։ Նա աշխատում է ՀՀ ՊՆ-ում:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր