ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

08 հուն 2020 10:37

Իրանը սպառնացել է վրեժխնդիր լինել բոլոր երկրներից, որոնք կհամարձակվեն իրենց օդային տարածքը տրամադրել ամերիկացիներին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ նրանք պատասխան միջոցառումներ չձեռնարկեն, հակառակ դեպքում «կբախվեն ավելի ցավոտ եւ ավերիչ արձագանքի»։ Այս մասին հաղորդում է իրանական կառավարամետ լրատվական գործակալությունը, որը տարածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության ամբողջական տեքստը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը մի քանի ժամ առաջ բալիստիկ հրթիռներով հարվածել է Իրաքում ամերիկյան բազաներին, սպառնացել է վրեժխնդիր լինել բոլոր երկրներից, որոնք կհամարձակվեն իրենց օդային տարածքը տրամադրել ամերիկացիներին։
«ԱՄՆ-ի բոլոր դաշնակից երկրները, ցանկացած տարածքներ հարվածների տակ կընկնեն, եթե դառնան որեւէ թշնամական եւ ագրեսիվ գործողության աղբյուր ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության»,-ասված է հայտարարությունում։ Տեքստում նաեւ հավասարության նշան է դրվում ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ։ Վերջինս եւս պատասխանատու է համարվել ստեղծված իրավիճակի համար։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միաժամանակ կոչ է արել ամերիկացի ազգին ճնշում գործադրել Սպիտակ Տան վրա, որպեսզի ԱՄՆ-ը դուրս բերի իր զորքերը տարածաշրջանից՝ խուսափելու համար հետագա վնասին եւ թույլ չտալ ԱՄՆ ղեկավարներին վտանգի ենթարկել իր զինվորականներին աճող ատելության պատճառով»։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր