10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

08 հուն 2020 11:36

«Ըսիգ հաստատ իրա գլխին սարքած գործ է». 16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվողի հայրը արդար քննություն է պահանջում

Հունվարի 5-ին Երեւանում 16-ամյա աղջկա սպանության համար կասկածվող գյումրեցի Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը, չի հավատում, որ որդին առնչություն ունի կատարվածի հետ: ՀԺ-ի հետ զրույցում ասաց չի ուզում որդուն ոչ արդարացնել, ոչ մեղադրել, սակայն մինչեւ հիմա չի հասկանում, թե ինչ է կատարվել եւ ինչու: Փաստն այն է, որ կա դեպքն ու Ռաֆայելը ձերբակալված է: Բայց թե ինչո՞ւ հենց առաջին րոպեներից հրապարակվեց Ռաֆայելի անունն ու առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու, միանգամից նա հայտարարվեց որպես մարդասպան, ըստ Արա Սուքիասյանի, անհասկանալի եվ տարօրինակ է:  
«Ես էլի կսեմ, կմտածեմ, որ շատ սիրուն իմ տղուս գլխուն սարքել են: Էս գործի մեջ հաստատ իմ տղես ինչ-որ մասնակցություն ունի: Բայց դեպքն եղել է գիշերվա կեսին ու առավոտ իրանք արդեն Ռաֆայել ման գուկան, անուն-ազգանունով, գիտեին որտեղ ինչ ծանոթ ունի, էդ ի՞նչ արագություն էր: Ու անմիջապես հայտարարեցին մարդասպան: Ես օրեր առաջ մի ոստիկանի հետ վեճ եմ ունեցել: Հետո իմացա, որ էդ ոստիկանի քույրը քննիչ է, եւ հենց էդ քրոջով ինքն ըդպես կթռնի: Բայց ես չէի կարծե, որ ընդամենը 10 օրվա էդ մարդիկ կկարողանային էսքան փայլուն գործ սարքեին: Իրան հենց տարել են ոստիկանություն, միանգամից ինքնախոստովանական ցուցմունք է գրել, փաստաբանից է հրաժարվել, մոտը իրեղեն ապացույցներ են եղել, աղջկա տան բանալիներն ու պլանշետը: Բայց էդ արարքը կատարողը բանալին ընչի՞ մոտը կպահեր, կամ պլանշետն է մոտն եղել: Ինքը պլանշետն ի՞նչ կեներ, եթե էդ պլանշետին հավասար հեռախոս ունի: Մութ հարցեր շատ կան, ես սրտանց գուզեմ, որ արդարացվի, բայց հիմնավոր, իսկ եթե ինքն է՝ չիդեմ, հեչ բան չիդեմ: Ես գուզեի երեկ տեսնեի իրան ու հարցնեի՝ դու՞ ես, թե՝ դու չես, ես իրա խոսելուց կհասկնայի»,-ասաց Սուքիասյանը:


Ըստ Ռաֆայելի հոր, հունվարի 5-ի երեկոյան խոսել են որդու հետ, իմացել, որ 2 ազատ օր ունի, որոշել են, որ Գյումրի վերադառնա այդ օրերին: Նույն օրը երեկոյան զանգել են տղային, վերջինս էլ տեղեկացրել է, որ ընկերոջ ընտանիքի հետ հրապարակում զբոսնում է: Հետո ավելի ուշ, արդեն ժամը 21:00-ի սահմաններում  Ռաֆայելն է WhatsApp ծառայության միջոցով զանգել եւ ծնողներին ասել, որ տուն է հասել, Էրեբունիի իր բնակարանում է: Վերջին անգամ Սուքիասյանները Ռաֆայելի հետ խոսել են հունվարի 6-ի առավոտյան, տղան մետրոյի մեջ է եղել, ասել է, որ «Եվ-եվ» տաքսի ծառայությունից մեքենա է պատվիրել, որ Գյումրի հասնի: «Ինքը մենակ կապրեր Երեւան, տուն էր վարձել: Գումար չուներ տուն գալու, ըսեցի գուկաս, ես փողը կուտամ: Ու ինքը գուկար»,-պատմեց Ռաֆայելի հայրը:
Զանգից անմիջապես հետո Արային երեւանաբնակ իր ծանոթն է զանգել, եւ տեղյակ պահել, որ իր որդիներին ոստիկանները բերման են ենթարկել, եւ խնդրել, որ Ռաֆայելից ճշտի, թե ինչ խնդիր է եղել: «Էդ ժամանակ, երբ որ մեր ծանոթը զանգեց ըսեց, որ իրա 2 տղեքին տարել են ոստիկանություն, զանգեցինք, որ իմանայինք, կարո՞ղ է Ռաֆայելն իմանա, թե ինչի համար են տարել: Ըսեց չէ, տեղյակ չեմ: Բայց կգնամ կիմանամ ինչ է եղել, հետո նոր գուկամ տուն: «Եվ-եւ» տաքսին եմ պատվիրել, հմի պատվերը կչեղարկեմ, կերտամ, կիմանամ: Ու դրանից հետո արդեն դարձավ անհասանելի: Սկզբից զանգը գնաց չպատասխանեց, հետո դարձավ անհասանելի: Ես էլ անհանգստացա, ելա, տաքսին նստա, որ հասնիմ Երեւան: Ու հենց ըդտեղ, տաքսու մեջ մեր ծանոթը զանգեց, թե տեսե՞լ ես, ինչ կգրեն, էս ի՞նչ խաբար է: Ուղարկեց էդ լինքը, տեսա, որ Ռաֆայելի նկարն է զարգած, մարդասպան կհամարվի, հլը քննությունը չի ավարտվել, հլը դատ չի եղել, կալանքի որոշում չի կայացվել, հլը գործը կքննվի, բայց արդեն տարածվավ, որ Ռաֆայելը մարդասպան է, շշմանք, մնացինք: Նկարը հրապարակվավ ու որոշեցին, որ Ռաֆայելն է էրել: Անմեղության կանխավարկած, բան, արդեն չկա՞: Եթե ինքը ըդպես հանցագործություն էրած եղներ, մեզի հետ ըդպես հանգիստ չէր խոսա, շատ հանգիստ կխոսար: Ես չեմ կարծե, թե ինքը մանյակ է, սադիստ է, որ իր ինքնատիրապետումն էդքան ուժեղ լինի»,-ասավ Ռաֆայելի հայրը:
Արա Սուքիասյանը չի բացառում, որ որդու վրա ինչ-որ ճնշում է եղել ինքնախոստովանական ցուցմունքը գրելու եւ փաստաբանի ծառայությունից հրաժարվելու պահին: Մեզ հետ զրույցում պատմեց, որ բերման ենթարկվելու ժամանակ Ռաֆայելը ոստիկաններից մեկին ասել է, գոնե իրեն բաժին բերման ենթարկելու մասին ծնողներն ու սիրած աղջիկը չիմանան, մինչեւ դուրս գա, գնա: Այսինքն, գործի լրջությունը չի պատկերացրել: «Ես գուզեմ, որ քննչին տեսնիմ անպայման, գուզեմ ըսեմ, որ ախպեր, էլի նստցրեք, բայց հանգամանալից քննեք էս գործը, ըսիգ իրա գլխին սարքած գործ է: Ընչի դժվա՞ր էր, որ ճնշումների տակ էրած էղնի էդ ամեն ինչը: Ըսել են գրե, գրել է, երեւի հմի արդեն կտանին դեպքի վայր, բան, որ ամեն ինչ տեսնի, հետո դատարանում պատմե: Ես շատ լավ գիտեմ էդ ճնշումները: Իրա ձեռքերն որ ոլորել, տարել են, արդեն դա բռնություն է, երեւի էդ պահին իրեն մենակ է զգացել: Նույնիսկ հնարավոր է, որ ուրիշն է էրել, բայց կսե, որ ինքն է: Մենք չիդենք ով է էդ աղջիկը: Ռաֆայելը սիրած աղջիկ ունի: Իսկ սպանվածը բացարձակ իրա տեսադաշտում չի էլ եղել: Ինքը միշտ կռվից կփախներ, կռվի մեջ չէր ընկնի, մեկ-մեկ կպոռթկար, փսիխություն կեներ, բայց իրեն կնվնասեր դրանով: Ինքը կարող է ձեռքերը պատին զարգե, ատամները սեղմե, ջարդե, բայց դիմացինին վնաս չտա»:
16-ամյա աղջկա սպանության համար կասկածվող Ռաֆայել Սուքիասյաինի հայրն ասաց արդար դատաքննություն է պահանջում՝ անկախ բացահայտման ելքից: Փաստաբան վարձելու ֆինանսական հնարավորություն չունի, ապավինելու են հանրային պաշտպանին: «Կապավինեմ արդար քննությանն ու հույս ունիմ, որ իմ տղես կարդարացվի: Բայց տեր է պետք որ իրականությունն իսկապես պարզվի: Ես հիմա ինձանից ոչինչ չեմ ներկայացնում, գործազուրկ մտավորական մեկն եմ, ո՛չ շրջապատ ունեմ, ո՛չ այնպիսի կապեր ու ծանոթություններ, որ կարողանամ արդար քննության երաշխիքներ ապահովեմ: Ես գուզեմ քննիչին տեսնիմ, ըսեմ, որ եթե բդի նստցնեք, նստցրեք, բայց գործը հանգամանալից քննեք: Ես կարդացի, որ էդ աղջիկը բավական շքեղ բնակարան է վարձել, ու կմտածեմ, թե էդ 16 տարեկան երեխեն ինչղ կարող էր ըդքան վարձ տալ ու մենակ ապրել: Ինչղ կարող էր Ռաֆայելն իր Էրեբունիի տնից կեսգիշերվան հայնտվիր էդ աղջկա տունը, ես էլ մտածելու ի վիճակի չեմ»:
Արան ասաց Ռաֆայելը դյուրահավատ, երբեմն նաեւ դյուրագրգիռ վարք էր դրսեւորում: Նաեւ հաճախ էր հայտնվում վատ շրջապատում: Ենթարկվում տարբեր ազդեցությունների ու ճնշումների: Մեկ-երկու անգամ ինքն էլ է մի քանիսի հետ հանդիպել: «Ինքը մեզի ամեն բան չէր պատմե, բայց ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ հանդիպել էն մարդկանց, որոնք իրա վրա ճնշելով ազդեցություն ունեին, ինչ-որ բան էնել կուտային պարտադրելով, ինքն էլ կենթարկվեր: Մեջներն աղջիկ էլ կար, մե ղզողլանըմ կար, հազիվ պրծանք ըդորից: Հանցագործ աշխարհին հարող մարդիկ են, որոնց ձեռքն ընկնելը ըդքան էլ դժվար չէր»,-պատմեց Արա Սուքիասյանը:
Ի՞նչ էր անում Ռաֆայելը Երեւանում: Հայրն ասաց սեպտեմբեր-հոկտեմբերից անցել էր պայմանագրային զինվորական ծառայության: Երեւանում տուն էր վարձել, մտադիր էին առաջիկա օրերին ընտանիքով տեղափոխվել: Ռաֆայելը նաեւ ամուսնանալու ծրագրեր է ունեցել: «Հարսնացուն Նոր տարվան մեր տունն էր, եկավ, ծանոթացանք: Այսինքն էս պահին իրա գլխում մենակ ամուսնության երազանքներն էր»:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, ժամը 23։00-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետեւանքով։ 
Հունվարի 6-ին ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդին մայրաքաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր