«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 հուն 2020 10:57

Լավ կանխատեսում չկա. Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու էր. Կարմիր գիծը հատված է

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը համոզված է, որ ԱՄՆ-ի և Իրանի շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան։
«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխատեսել էի...
Ասել էի, որ «գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:
Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի:
Իրանը պատասխան հարված կհասցնի:
Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:
Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:
Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:»
Լավ կանխատեսում չունեմ...»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ Իրանն այսօր վաղ առավոտյան հրթիռային գրոհ է իրականացրել Իրաքում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ուժերի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։ 
Իրանն իր տարածքից տասնյակից ավելի բալիստիկ հրթիռներ արձակել է առնվազն երկու իրաքյան օբյեկտների ուղղությամբ, որոնցում գտնվում են ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայի զինված ուժերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր