Այսօր «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու չվերթ է իրականացվել          ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել       Կրակոցներ՝ Երևանում. կասկածյալը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի՝ գաղութից նոր ազատված որդին է    

09 հուն 2020 13:33

Կբարձրանան երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով՝ կբարձրացվեն երեխայի ծննդյան միանվագ և  մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը։ Այս մասին որոշումներն ընդունվել են Կառավարության նիստում:
Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ:
Ըստ նոր կարգի՝  2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300,000 դրամ։
Ըստ մյուս նախագծի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում էր «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել՝ 18.000 դրամի փոխարեն դարձնելով 26,500 դրամ։
Այս կարգավորումը ևս ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։
Նշենք նաև, որ նախատեսվում է գյուղական համայնքներում ապրող անձանց մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքն ամրագրել՝ անկախ մոր աշխատելու հանգամանքից, ընդ որում, աշխատելու դեպքում նպաստը կկրկնապատկվի։
Այս ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, կհատկացվի ավելի քան 4, 786,000,000 դրամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր