Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

10 հուն 2020 18:34

Հայաստանում առկա է հասարակության պառակտում և ատելության բարձր մակարդակ. Տեսանյութ

Հայաստանում առկա է հասարակության պառակտում և ատելության բարձր մակարդակ. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում քաղտեխնոլոգներ Վիգեն Հակոբյանը և Արմեն Բադալյանը ամփոփեցին 2019թ-ը, խոսեցին, թե 2020 թ-ին ի՞նչ հնարավոր քաղաքական զարգացումներ կարող են լինել:
 
Արմեն Բադալյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր անձնիշխան համակարգի մեջ չգտնվող ինստիտուտները մտցնել այնտեղ. «Վարչապետին հաջողվել է Օրենսդիր մարմինն ամբողջովին վերցնել իր հսկողության տակ, Գործադիր, դատական ողջ համակարգը, բացառությամբ Սահմանադրական դատարանի»,- նշեց նա։
Անդրադառնալով Արցախին Արմեն Բադալյանը նկատեց, որ Հայաստանի իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի Արցախում 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հաղթի իրենց ցանկալի թեկնածուն. «Դա կարող է լինել ցանկալի թեկնածուի հետ նկարվելով, աջակցությունը կարող է լինել թե՛ տեսանելի, թե՛ անտեսանելի, ինչ-որ ճնշումներով անցկացնել ցանկալի թեկնածուին»։ 
 
Վիգեն Հակոբյանն էլ մի քանի ընդդիմադիր բևեռ է դիտարկում այս տարվա քաղաքական խմորումների ընթացքում։ Ըստ նրա՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն իր հրաժարականով և «Հայրենիք» հիմնադրամի ստեղծումով քաղաքական հայտ է ներկայացրել և կարող է լինել ընդդիմադիր բևեռ։ Մեկ ուրիշ բևեռ վերլուծաբանը դիտարկեց նաև հասարակական այն սեգմենտին, որոնք մասնակցել են 2018 թվականին ապրիլ-մայիսյան իրադարձություններին՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, «Սասնա Ծռեր» կուսակցություն, պատգամավոր Արման Բաբաջանյանը և իր աջակիցները։
 
«Ռոբերտ Քոչարյանի մասով ավելի շատ խնդիր է դրվում առայժմ ինքնապաշտպանության, ոչ թե այդքան ինստիտուցիոնալ քաղաքական»,- նշեց Վիգեն Հակոբյանը։ 
Վիգեն Հակոբյանը նաև նշեց, որ կա հասարակության պառակտում և երկրում առկա է ատելության բարձր մակարդակ։
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր