Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

11 հուն 2020 12:53

Պատկերացնո՞ւմ եք, 2 րոպեում կարե՞լի է 6 թերթ որոշում գրել.Սերժ Սարգսյանն իր դեմ ցուցմունք տվող անձին ասել է՝ ուղղակի խղճում եմ

Երբ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քննչական գործողությունն ավարտվեց, 2 րոպե անց արդեն իսկ 6 թերթանոց որոշում ներկայացվեց՝ որպես մեղադրյալ ներգավվելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Պատկերացնո՞ւմ եք, 2 րոպեում կարե՞լի է 6 թերթ որոշում գրել։ Ի սկզբանե որոշված է՝ անձին կարգել որպես մեղադրյալ, դա պայմանավորված չէ քրեական դատավարական պրոցեսներով։ Այս գործով քրեական դատավարական օրենսգրքին համապատասխան նախաքննություն չենք տեսել»,- ասաց պաշտպանը։
Նշենք, որ այսօր՝ հունվարի 10-ին, ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի գործով նախաքննության ավարտ հայտարարեց։ Այդ մասով պաշտպանն այսպես մեկնաբանեց. «Կատարվել են գործողություններ, որի արդյունքում գործն ուղարկվում է դատարան։ Այս քրեական գործով բոլոր երեւույթները պայմանավորված են նպատակահարմարություններով։ Սա նույնպես նպատակահարմարությամբ պայմանավորված որոշում է»։
Անդրադառնալով մամուլում տարածված լուրին, թե գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո ԿարապետյանըՍերժ Սարգսյանի գործով ցուցմունք է տվել, առերեսում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, Մակինյանն ասաց.
«Ես չեմ կարող ասել, թե ում հետ է եղել առերեսում, բայց կարող եմ ասել, որ պարոն նախագահը իր դեմ սուտ վկայող անձին ասել է՝ ուղղակի խղճում եմ, որ սուտ ցուցմունք է տվել։ Չեմ կիսում այն կարծիքը, որ մեղադրանքի հիմքում դրված է բավակարար ապացույցների համակցություն չկա, ինչը պահանջում է քրեական դատավարությունը։ Պարոն նախագահն իրեն մեղսագրված արարքի հետ որեւէ առնչություն չունի։ Իրավիճակն այնքան ակնհայտ է»։
NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
ՀՀԿ-ն հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, իսկ փաստաբանական թիմը նշել էր, որ չի հաղթահարվել նրա գործառութային անձեռնմխելիությունը եւ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ բողոք է ներկայացրել ինչպես դատախազություն, այնպես էլ` դատարան։
Նշենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձանց, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր