Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 հուն 2020 11:36

Ինչ պետք անել ահաբեկիչների գործողություններով պայմանավորված արտակարգ իրավիճակներում. ԱԱԾ հայտարարությունը

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է` ինչ պետք է անել ահաբեկչության սպառնալիքի դեպքում:
Պայթուցիկ նյութերի տեղադրման հնարավոր վայրեր` մետրոյի եւ երկթագծի կայաններ,  խանութներ եւ շուկաներ, մարզադաշտեր, գիշերային ակումբներ եւ տրանսպորտային միջոցներ, կենսապահովման օբյեկտներ, ուսումնական հաստատություններ, բուհաստատություններ եւ այլն:



Պայթուցիկ նյութերի հնարավոր առկայության նշաններն են` շենքերի, շինություննեերի մոտակայքում կայանված տիրազուրկ ավտոմեքենաներ, տիրազուրկ ճամպրուկներ, պայուսակներ, փաթեթներ, պարկեր, արկղեր, տուփեր, հայտնաբերված առարկայից եկող ձայն, լարերի ալեհավաքների, կպչուն ժապավենի առկայություն, հայտնաբերված առարկայի արտասովոր տեղադրում եւ այլն:

Կասկածելի առարկա հայտնաբերելիս անմիջապես հայտնել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին կամ ԱԻՆ հերթապահ ծառայությանը, ոչ մի դեպքում առարկային չմոտենալ, չդիպչել,  չտալ ուրիշներին, սպասել մինչեւ ժամանի ոստիկանությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր