16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

13 հուն 2020 15:38

Մանրամասն՝ Իրանում օդանավի կործանման մասին

Ամերիկյան The New York Times  պարբերականը ներկայացրել է Իրանում ուկրաինական օդանավի կործանման ամբողջական ժամանակագրությունը:
Օդանավը Թեհրանի օդանավակայան օդ է բարձրացել 4 ժամ հետո այն բանից հետո, երբ իրանական ուժերը հարվածել են ամերիկյան բազաներին և մարտական դրության բերել ՀՕՊ-ը: Հայտնվում է, որ ավելորդ բեռի պատճառով, ինքնաթիռն օդ է բարձրացել փոքր ուշացումով, սակայն թռիչքուղուց շեղում չի եղել, օդանավը շարժվել է դեպի հյուսիս-արևելք:


Թռիչքից հետո առաջին 3 րոպեների ընթացքում օդանավը հավաքել է 2,4 կմ բարձրություն՝ ողջ ընթացքում տեսանելի լինելով ռադարների վրա: Մի քանի րոպե անց էլեկտրոնային ազդանշանի խափանում է տեղի ունեցել ու օդանավից ստացվել է վերջին ազդանշանը: Արդեն մի քանի վայրկյան անց իրանական ՀՕՊ-ի հրթիռը խոցել է օդանավը, որը բռնկվել է: Ակնթարթներ անց օդանավը խոցել է ևս մեկ հրթիռ, որը, ինչպես պնդում է The New York Times-ը, արձակվել է գաղտնի բազայից:
Հարվածներից մի քանի րոպե անց օդանավն արդեն բախվել է գետնին: Գետնին բախվելու արդյունքում տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն, ինչի հետևանքով օդանավի բեկորները տարածվել են մինչև 500 մետր շառավղով: Ընդհանուր առմամբ թռիքչը տևել է 7 րոպե:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր