17:10 - Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, ալկոհոլ օգտագործելուց հետո, իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին         16:35 - Տեսանյութ. Ես վստահ չեմ, որ մեր ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախնական հաստատված ցուցակում կար Կուտոյանի անունը. Գորգիսյան      16:05 - Կուտոյանը նախկինում կրակել է տան պատին, կինը հավաքել պարկուճները    

13 հուն 2020 16:37

Տեսանյութ. Ժողովրդի կարծիքը չեն հարցնում,որոշում ընդունելուց առաջ թող գլուխները թափ տան, նոր ստորագրեն

Եղվարդի ծննդատունը չլուծարելու պահանջով բողոքի ակցիա են իրականացնում ծննդատան բուժաշխատողները։ Նրանք պնդում են, որ լուծարման մասին իրենց մեկ օր առաջ են տեղեկացրել: Բժիշկներից մեկն ասաց, որ ունեն հրաշալի մասնագետներ, ծննդատունը հագեցած է սարքավորումներով. «Վիրահատող բժիշկներ ունենք, որոնց կատարած վիրահատությունից հետք անգամ չի մնում»,- նշեց նա:
«Որոշում ընդունելուց առաջ թող գլուխները թափ տան, նոր որոշում ստորագրեն: Ժողովրդի կարծիքը չեն հարցնում»,-շարունակեց ակցիայի մեկ այլ մասնակից:
Անցյալ տարվա ընթացքում ծննդատունն ունեցել է 136 ծնունդ, պետականորեն 150 ծնունդի առկայութուն է սահմանվել: Դա ծննդատան համար չնչին շեղում է:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։
 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր