Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

14 հուն 2020 16:30

Ռուսաստանը հրաժարվել է հայտնել ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը

Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայությունը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հրաժարվել է հայտնել Հայաստանում ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը` հղում անելով Ռուսաստանի օրենսդրությանը։

«Դատապարտյալների անձնական տվյալներին, անձնական գործի նյութերին կամ այլ կոնտակտային տեղեկատվությանն առնչվող տվյալների տրամադրումը հակասում է 2006 թվականի հուլիսի 27-ի №152-ՖЗ ՌԴ Դաշնային օրենսգրքի «Անձնական տվյալների մասին» օրենքին»,- ասվում է Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայության մամուլի բյուրոյի պատասխանում։
Այդ հիմքով, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հարցումը բավարարվել չի կարող։
Հիշեցնենք` Ավետիսյանների ընտանիքի 6 անդաﬓերի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ի վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, որը կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետ յոթ օր անց մահացել էր:

ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր