Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքները          Հուլիսի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տառապելով մեծամոլության սինդրոմով, Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը    

15 հուն 2020 10:17

Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակն էր, սակայն վար­չապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չշնորհավորեց առաջին նախագահին ծննդյան հոբելյանի կապակցությամբ, ինչն էլ իր հերթին հարուցել է տերպետրոսյանական թեւի զայրույթն ու վիրա­վորանքը:
Ըստ մեր ունեցած տեղեկություննե­րի՝ առաջին նախագահն իր շրջապա­տում ասել է, որ Փաշինյանն անգամ զուգարանների խնդրին անդրադառնա­լու ժամանակ ունեցավ, բայց իրեն պաշտոնական շնորհավորանք հղելու ժամանակ չունեցավ:
Նշենք, որ այդ ամենին հաջորդեց Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնանկությունը, ով, ինչպես հայտնի է, տերպետրոսյանական էր»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր