15:00 - Խցանվել եք, պարոնայք...Սթափվեք, ընկերներ, քանի դեռ ուշ չէ.Հետո չասեք, թեչեն զգուշացրել ու չեն էլ օգնել         14:37 - Տեսանյութ. Ռազմիկ Աբրահամյանի հետ համագործակցում եք. լարված վիճակ Աջափնյակի ԶԱԳՍ-ում      14:15 - Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձնից    

15 հուն 2020 14:18

Ու՞մ շնորհած անձնագիրն է «թրջում» Արսինե Խանջյանը` Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի

Միհրան Հակոբյանն իր էջում գրում է. «Հարգելի Արսինե Խանջյան,
Բավականին երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չեք երևացել: Մինչդեռ ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն իր պտուղներ է տալիս, որը սրտի դառը կսկիծով ստիպված առանց Ձեզ ենք վայելում: Անշուշտ, Հայաստանում անձամբ Ձեր կողմից իշխանության բերված ժողովրդի վարչապետի տնտեսական հեղափոխությունը նույնպես բարձրունքներ է նվաճում: Երևի գիտեք, թե ինչպես է Հայաստանի տնտեսությունը ստախանովյան տեմպերով աճում և բարգավաճում: Ճիշտ է, հիմա Հայաստանում մեծ խառնակչության օրեր չեն, ոչ էլ Երևանի կենտրոնում մարդ են սպանում, բայց հանուն հեղափոխության արժեքների վերջնական հաստատման` ճիշտ կլիներ, որ Ձեր հայտնի տեսախցիկը վերցնեիք և գայիք Հայաստանում ֆիլմ նկարելու:
Հավատացեք, Հայաստանի և Սփյուռքի, ինչպես նաև միջազգային հանրության համար շատ հետաքրիր և ուսուցողական կլիներ, եթե ֆիլմ նկարեիք «նոր» Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ֆիլմը կարող եք վերնագրել` «Կոռուպցիայի վախճանը. օրինակ ողջ աշխարհի համար»: Հուշեմ սցենարը. Րաֆֆի անունով ոմն սփյուռքահայ հայրենադարձվել է, և Ձեր իրականացրած թավշյա, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությունից հետո, ոգեշնչվելով ժողովրդի վարչապետի տնտեսական հեղափոխության կոչերով, Արդարադատության նախարարի հետ «TR LAW FIRM» անունով իրավաբանական ծառայություններ մատուցող բիզնես է ստեղծել, որը ուղիղ կապված է նախարարի ոլորտի հետ: Բիզնեսի հիմնադրման պահին նախարարի կինը, լինելով այդ բիզնեսի ղեկավարը, նաև պետական աշխատող է եղել: Սցենարային ինտրիգը պահպանելու համար կարող եք առանձին դրվագով անդրադառնալ փաստին, որ Րաֆֆին բիզնեսը հիմնադրել է նախարարի կնոջ հետ, հետո որոշել է, որ նախարարի հետ բիզնես ստեղծելու գործում պետք է պարիտետը պահպանել և նախարարի օրինակով իր մասնաբաժինը ձևակերպել է կնոջ անունով: Այո, կոռուպցիայի դեմ պայքարի ավելի լավ օրինակ ժամանակակից աշխարհում դժվար թե կարողանաք գտնել:



Որպեսզի սցենարն ավելի դիտարժան լինի, կարող եք նաև համեմատականներ անցկացնել նախկին չար ու նախանձ, կոռումպացված իշխանության հետ: Հայրենադարձ Րաֆֆին նախկիններին կմեղադրի հնարավոր բոլոր մեղքերում և ֆիլմում հաստատ կբարեհաճի պատմել, թե ինչպես է թավշյա, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությունից առաջ Հայաստանում եղել մի քանի ընկերությունների հիմնադիր և տնօրեն: Նախկին չար ու նախանձ ռեժիմի օրերի մասին կբարեհաճի հրապարակային ցուցմունք տալ, թե ում և ինչքան է կաշառք տվել, որ իր բիզնեսները չխլեն կամ իրեն չխանգարեն: Հավանաբար կխոսի նաև հանրահռչակ 50 տոկոսների մասին` անշուշտ անուններ հնչեցնելով: Ֆիլմում Րաֆֆին կբացատրի նաև, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկին չար ու նախանձ իշխանության տարիներին այսօրվա հեղափոխական փոխվարչապետը չրերի բիզնեսով էր զբաղվում ու կառավարությունից արտոնյալ վարկեր ստանում, հայտնի երաժիշտ ու համատեղության կարգով հեղափոխական կառավարության աշխատակազմի ղեկավարի ռեստորանային և էլեկտրոտեխնիկայի առևտրի բիզնեսները ծաղկում ու բարգավաճում էին, մինչդեռ այդ տարիներին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կային, որ զրո առնչություն են ունեցել բիզնեսի հետ: Կարծում եմ, հետաքրքիր համեմատականներ կստացվի՝ ֆիլմը դիտողին հնարավորություն ընձեռելով եզրակացություններ անել, թե իրականում ովքեր են միշտ մոտ եղել ժողովրդի վարչապետի բառապաշարով ասած՝ «լափամանին»:



Ֆիլմը կարող եք եզրափակել Ձեզ հերթական անգամ ՀՀ անձնագիր շնորհելու բանկետի էպիզոդով, որտեղ Ձեր ուրախությունը Ձեզ հետ միասին կիսում է նաև հայրենադարձ Րաֆֆին: Միայն մեկ խնդրանք. որպեսզի շփոթմունք չառաջանա, ֆիլմում անպայման նշեք, թե սա Ձեր ՀՀ անձնագիր ստանալու որերո՞րդ դեպքն է, և կոնկրետ ու՞մ շնորհած անձնագիրն եք «թրջում»` նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ ժողովրդի վարչապետի»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր