18:33 - Փետրվարի 20-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը         18:02 - Տեսանյութ. Սահմանադրության ոչ թե մեկ դրույթի, այլ ամբողջական փոփոխություն է պետք      17:02 - Առանց ուժի ցուցադրության կոնստրուկտիվիզմը դիտարկվում է թուլություն. Աշոտյանը՝ Փաշինյանին    

16 հուն 2020 12:53

ՈՒՂԻՂ.Սպանդանոցներում լիքը կռիս ու կատու է ֆռֆռում. Սպանդանոց չեն սարքել, մեզ սպանդանոցային մորթ են պարտադրում

Մի քանի տասնյակ անասնատերեր, գյուղացիներ տարբեր մարզերից այսօր հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի վերաբերյալ իրենց դժոգություններն իշխանություններին հասցնելու համար։

Նրանք  ասում են՝ փոփոխությունն արվել է առանց անասնատերերի կարծիքը հաշվի առնելու։
«Պայմաններ չեն ստեղծել, բայց մեզ պահանջներ են թելադրում, 5-րդ ձև են պահանջում։  Մարդիկ ո՞նց իրենց անասունները տանեն սպանդանոց, եթե չկա։ Վայոց Ձորում մի հատ սպանդանոց է, զանգում եմ՝ ասում են, մենք մորթ չենք անում, ես որտե՞ղ տանեմ մորթելու»,-բողոքում են նրանք։

Գյուղատնտեսները ներկայացնում են՝ անասուններին մի քանի ամիս կապում են գումում, բթում, հետո կենդանին գոմից դուրս է գալիս կատաղած, բակում մորթելն է գրեթե անհնար, ոնց կատաղած կենդանուն հանեն «Զիլ»-ի մեջ ու սպանդանոց տեղափոխեն։

«Հիմա էս սիրուն օրենքը գրող տղուն ես ասում եմ, արի քեզ մի անասուն ցույց տամ, եթե ձեր սաղ անձնակազմով կարողացաք էդ ցուլիկին բռնել, տանեք սպանդանոց ու մորթել, կասեմ մոլոդեց։ Կամ մեր փողոցներում էդ բեռնատարը կանգնում է 150-200 մետր հեռու, երկու հոգով 300 կգ-անոց ցուլին ո՞նց են հասցնելու մեքենայի մոտ, ապա սպանդանոց»,-ասում է մեկ այլ անասնատեր։

Հաջորդն էլ մատնանշում է ծախսերի ավելացումը, մեկ ցուլիկին սպանդանոցում մորթն իրականացնելու համար պետք է վճարել 18-20 հազար դրամ, խոզի դեպքում՝ 8 հազար դրամ։

«Հաշվե՞լ են, որ ըտենց բան են անում, էդքան գումար մնո՞ւմ է գյուղացուն, որ ուզում են փողերը վերցնեն ձեռքից։ Երբ գումարի մեջ ներառված չեն անասունի, ապա մսի  տեղափոխումը»,-ասաց նա։

Ազգությամբ եզդի անասնատերն էլ  առաջարկում է՝ իրենց հնարավորություն տան մինի սպանդանոցներ ունենալ իրենց ֆերմաներին կից, անասնաբույժ կցեն, որ ստուգի անասունների առողջությունը։

«Այս բոլոր փոփոխությունները վերավաճառողների օգտին են»,-ասաց նա։
Նրանք խնդրի լուծման համար առաջարկում են յուրաքանչյուր համայնքում համայնքային միջոցներով սպանդանոց ստեղծել, որպեսզի նման խնդիրների առաջ չկանգնեն։
***
«Սպանդանոցներում լիքը կռիս ու կատու է ֆռֆռում։ Կառավարության ո՞ր անդամն է մոտեցել գյուղացուն, հարցրել՝ էդ անասունն ո՞վ է պահում, կվարտիրի ապրո՞ղը։ Թող հարցում անեն՝ ժողովրդին ձեռք տալի՞ս է, թե՞ ոչ։ Տվել են 3 օր ժամանակ, բայց եթե պայման չեք ստեղծել, մեզնից ինչո՞ւ եք պայման պահանջում, մեզնից ինչո՞ւ եք 5-րդ ձեւ պահանջում»,- ասաց անասնապահներից մեկը։
Անասնապահներից մեկն ասաց՝ սպանդանոցներում ամեն մի անասունին մորթելու համար գումար են պահանջում, որն իրենք ամեն անգամ վճարել չեն կարող.
«Իրենք հաշվե՞լ են, թե սա գյուղացու վրա ինչքա՞ն է նստում։ Սպանդանոցը 20 հազար դրամ է պահանջում սպանդանոցը պահանջում մի ցուլիկին մորթելու համար, մի խոզը՝ 8 հազար դրամ»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր