15:37 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը ազատ կարձակվի․ պաշտպան         15:17 - Արման Սարգսյանի հրամաններով Երեւանի եւ մարզերի մի շարք ոստիկանապետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից      15:00 - Խցանվել եք, պարոնայք...Սթափվեք, ընկերներ, քանի դեռ ուշ չէ.Հետո չասեք, թեչեն զգուշացրել ու չեն էլ օգնել    

16 հուն 2020 16:36

Անթույլատրելի ենք համարում տիկին Ռիտա Սարգսյանի բարի համբավը պիտակավորելու գործելաոճը,հերքել նրա մասին հերյուրանքը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի փաստաբան Ամրամ Մակինյանն ահազանգում է՝ երրորդ նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հասցեին այսօր կառավարության շենքի դիմաց հնչել է զրպարտիչ մեղադրանք՝ «երիկամների վաճառքով» զբաղվելու վերաբերյալ։
«Ցավով արձանագրում ենք, որ վերջին ժամանակներում տեղեկատվական դաշտում կտրուկ ավելացել է տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ապատեղեկատվության, անձի բարի համբավը ոտնահարող, կեղծ լուրերի և ստոր ստերի քանակը: Տեսանելի են նաև նման անբարո մեթոդների պատվիրատուների ականջները: Նրանք սեփական կեղտոտ նպատակների համար չեն խորշում անգամ ամենազարհուրելի և պիղծ մեթոդներից և գործելաոճից:
Բացի ֆեյք լրահոսից, այսօր արդեն կառավարության շենքի մոտ ծառայության ընթացքում մահացած զինվորներից մեկի՝ Արթուր Ղազարյանի մայրը, Իրինա Ղազարյանը մերկապարանոց և զրպարտիչ մեղադրանք է հնչեցրել տիկին Ռիտա Սարգյսանի հասցեին, մեղադրելով նրան "երիկամների վաճառքի” մեջ:
Հանդիսանալով երրորդ նախագահի կինը՝ տիկին Սարգսյանը երկար տարիներ իրականացրել է բազում բարեգործական, առողջապահական ծրագրեր, որոնց շահառու են հանդիսացել հազարավոր մեծահասակներ և երեխաներ: Իրականացված աշխատանքների շնորհիվ փրկված, կյանքի որակը բարելաված, առողջությունը վերականգնած և մարդկային երջանկությունը վերագտած մարդկանց թիվը շատ պատկառելի է: Պատահական չէ, որ տիկին Սարգսյանն առ այսօր ստանում է հարյուրավոր շնորհակալական նամակներ իր կողմից իրագործված գթասրտական ծրագրերի արդյունքների համար:
Անթույլատրելի ենք համարում տիկին Ռիտա Սարգսյանի բարի համբավը պիտակավորելու գործելաոճը: Կոչ ենք անում մամուլի միջոցներին զերծ մնալ իր մասին չստուգված և կեղծ տեղեկատվության տարածումից: Կիսելով զոհված զինծառայողների ընտանքիների վիշտը՝ առաջարկում ենք տիկին Իրինա Ղազարյանին հրապարակավ հերքել իր կողմից բարձրաձայնված հերյուրանքը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում մշտապես պաշտպանելու ենք Ռիտա Սարգսյանի բարի համբավն ու պատիվը»,-գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր