Աննախադեպ՝ 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ գրավի միջնորդություն.. Ում կալանքն են ցանկացել փոխարինել գրավով. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ Վաչե Մարգարյանն այն դատավորն է, որի մասին, ըստ ամենայնի, խոսում էին հայտնի գաղտնալսման մեջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ դատավոր Հրաչ հիշատակելով: Հիշեցնենք նաև, որ այդքան մեծ թվով գրավ վճարելու պատրաստակամություն հայտնած կողմի գործը այն աղմկահարույց և ցավալի միջադեպն էր, երբ նախորդ տարվա սեպտեմբերին վիճաբանություն էր եղել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի և ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի միջև, որի հետևանքով փոխգնդապետը գլխի շրջանում լուրջ վնասվածք էր ստացել, և արդեն 4 ամիս է՝ կոմայից դուրս չի գալիս: Նա հյուծվել է, նիհարել և միայն շնչում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: