17:06 - Այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգեւատրվի. քաղաքապետարան         16:45 - Տեսանյութ.Ռուսաստանից Հայաստան ժամանած 178 քաղաքացիներն ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր      16:24 - Ո՛չ վիրաբուժական, ո՛չ բամբակե դիմակները չեն կարող զսպել SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի տարածումը, եթե...    

17 հուն 2020 10:17

Կատուները ՝ ակտիվ «մարդասպաններ», ոչ թե գիշակերներ.նրանք ավելի նախընտրում են մարդու միսը

Հայտնի են դեպքեր, երբ տնային կատուները կերել են իրենց մահացած տերերի մարմնի մասերը, սակայն մարդկային միսն ինքնին չի մտնում նրանց սննդակարգի մեջ։ Մյուս կողմից՝ ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, կատուն կարող է որպես սնունդ ընտրել մարդու դիակը, նույնիսկ եթե կա սննդի այլ պոտենցիալ աղբյուր, հայտնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Journal of Forensic Sciences-ին։
Ամերիկյան Կոլորադո նահանգի տարածքում տեղակայված է, այսպես կոչված, դիակների ֆերմա՝ լաբորատորիա, որտեղ բնության մեջ քայքայվում են մարդկային մարմիններ։ Այնտեղ անցկացված փորձերը թույլ են տալիս գիտնականներին ավելի շատ տեղեկատվություն ստանալ դրա հետ կապված պրոցեսների մասին, հետագայում դա կօգնի առավել արդյունավետ հետաքննել հանցագործությունները։

Որպես հետազոտության օբյեկտ կարող են ծառայել այն մարմինները, որոնք ավելի վաղ կտակել են գիտությանը։ Ֆերման շրջապատված է երեք մետրանոց փշալարե ցանկապատով, որը պաշտպանում է դիակները կենդանիներից։ Սակայն, չնայած ջանքերին, գտնվում են մարդու մսի սիրահարներ, որոնք պատրաստ են իրենց վտանգի ենթարկել։ Տեսախցիկների նկարահանումներում մասնագետները տեսել են երկու թափառական կատուների՝ գծավոր եւ սեւ, որոնք կերել են մարմիններ։
Կատուներից մեկն ընտրել է 70-ամյա տղամարդու, իսկ մյուսը՝ 79-ամյա կնոջ դին։ Կատուները սկսել են դիակներն ուտել, երբ դրանք համեմատաբար թարմ են եղել։
Եթե խոսքը մահացած տիրոջ մասին է, ապա տնային կենդանիները հետաքրքրություն են ցուցաբերում շուրթերի, քթի եւ ոտքի թաթերի հանդեպ։ Սակայն, քանի որ լաբորատորիայի դիակները մերկ են եղել, նրանք որոշել են այլ կերպ վարվել՝ գիշատիչներին ավելի շատ հետաքրքրել են ուսերը, կուրծքը եւ փորը։ Բացի այդ, երկու կատուներն էլ կերել են ձախ ձեռքի փափուկ հյուսվածքները։
Ինչպես ցույց են տվել դիտարկումները, կենդանիները նույն մարմինը մեկ ամսից ավելի են կերել՝ անընդհատ վերադառնալով դրա մոտ։ Այն դեպքում, երբ բնության մեջ եղել են սննդի այլ աղբյուրներ, իսկ հենց լաբորատորիայի տարածքում եղել են 50 այլ մարմիններ, այդ թվում՝ ավելի թարմ։ Արդյունքում երկու կատուներն այդ մարմինները մինչեւ ոսկորներ կերել են։
«Կատուները բավական քմահաճ են սննդի հարցում,- ասում է հետազոտության հեղինակներից Սառա Գարսիան,- Երբ նրանք սնունդ են գտնում, որը նրանց դուր է գալիս, վերադառնաում են դրա մոտ»։ Եւ, այնուամենայնիվ, գիտնականներին զարմացրել է կենդանիների վարքագիծը՝ կատուները հանդես են եկել որպես ակտիվ «մարդասպաններ», ոչ թե գիշակերներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մասնագետների մեկ այլ թիմ անցկացրել էր քաղաքում կատուների վարքագծի մանրամասն դիտարկումներ եւ եկել էր այն եզրակացության, որ այս կենդանիները, չնայած նրանց մասին մեր պատկերացումներին, այդքան էլ լավ չեն առնետներ որսում։ Իսկ մեկ այլ հետազոտության շրջանակներում գիտնականները փորձում էին հասկանալ, թե ինչու են կատուները երբեմն խոտ ուտում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր