«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

31 մար 2018 14:50

Ձեր դիետիկ հոոսկոպը․ Սնունդը ոպես առողջության և գեղեցկության աղբյուր

Ձեր դիետիկ հոոսկոպը․ Սնունդը ոպես առողջության և գեղեցկության աղբյուրՄեզնից շատերը սնվելու առանձնահատկությունների հետ կապված որոշ օրինաչափություններ են նկատել: Որոշ տեսակի սնունդ նպաստում է մարմնի հաճելի եւ սլացիկ տեսքին, դեմքի մաշկին առողջ տեսք է հաղորդում, ինչպես նաեւ հիանալի առողջություն պարգեւում: Իսկ կա սնունդ, որը ոչ միայն վնասակար է, այլ նաեւ գիրացնում է ու վատ ինքնազգացողության պատճառ հանդիսանում:

ԽՈՅԵՐ
Որպես կանոն, Խոյերը ուտելիքի մեջ խտրություն չեն դնում եւ անտարբեր են սննդի հանդեպ: Չի կարելի ասել, որ նրանք հաճույք չեն ստանում համեղ սննդից, հատկապես իրենց հոգեհարազատ նշանների տակ ծնված մարդկանց ՝ Երկվորյակների, Առյուծների, Աղեղնավորների եւ Ջրհոսների հետ: Խոյերը հյուրընկալ տանուտերեր են եւ սիրում են հյուրասիրել էքզոտիկ ուտեստներով, ինչպես նաեւ հիասքանչ գինով: Սակայն երբ նրանք մենակ են կամ ընտանիքում, գրեթե ուշադրություն չեն դարձնում մթերքների խահարարական մշակմանը: Խոյերը պետք է խուսափեն յուղոտ սննդից, որը հաճախ աթերոսկլերոզի պատճառ է դառնում: Խոյերը երբեմն գտնվում են կաթվածի վտանգի տակ, որն առաջանում է գլխուղեղի անոթների նեղացման պատճառով: Ահա թե ինչու Խոյերին հակացուցված է ծխելը, քանի որ ծխախոտը նեղացնում է եւ ժամանակավորապես փակում անոթները: Թեեւ Խոյերը հազվադեպ են տառապում մարսողական խանգարումներից, այնուամենայնիվ, նրանց մոտ երբեմն նկատվում է ֆոսֆորաթթվական կալիումի դեֆիցիտ, որը նպաստում է ուղեղի բջիջների եւ նյարդային հյուսվածքների, ինչպես նաեւ մտավոր էներգիայի վերականգնմանը: Այդ նյութի պակասը հաճախ հանդիսանում է նյարդայնացած վիճակի, գլխացավերի, նյարդային դիսպեպսիայի եւ ուժասպառության պատճառ: Բարեբախտաբար, կալիումի ֆոսֆորաթթուն ամենահասարակ մթերքների մաս է կազմում՝ բազուկի, նեխուրի, սալաթի, ծաղկակաղամբի, կրեսս սալաթի, սպանախի, սոխի, մանանեխի, ամսական բողկի, գազարի, վարունգի, արմավի, խնձորի, հունական պոպոքի եւ կիտրոնի: Նրանց սննդակարգը պետք է կազմված լինի երկաթ եւ պրոթեին պարունակող մթերքներից, որոնք պարունակում են ոչ յուղոտ միսը եւ լոբազգիները: Կենդանակերպի այս նշանին համապատասխանող խոտաբույսերն են ալոեն, ռեհանը, դափնու տերեւը, բիբարը, կապերսները, խաղողը, կարմիր բիբարը, անանուխը, ծովաբողկը:


ՑԼԵՐ
Կենդանակերպի այս նշանի առողջական խնդիրների զգալի մասից կարելի է խուսափել ճիշտ սննդակարգի շնորհիվ: Օսլա պաունակող սննդի եւ քաղցավենիքի հանդեպ Ցլերի բնական հակումը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ, որի հետ պայքարելը բարդություններ է առաջացնում միջին տարիքում: Էսթեթիկ արատներից զատ կուտակված ավելորդ ճարպը նաեւ արյան շրջանառության խանգարման պատճառ է դառնում: Ցլերին նաեւ անհրաժեշտ է հիշել, որ զայրացած վիճակում կամ տհաճ խոսակցության ժամանակ ընդունած սնունդը կարող է պսիխոսոմատիկ իվանդությունների, այդ թվում նաեւ քաղցկեղի եւ միզապարկի բորբոքման պատճառ դառնալ: Այդ նշանի հանքային աղը սոդայի սուլֆատն է: Ցլերը պետք է սահմանափակեն իրենց օրգանիզմում հայտնվող ավելորդ ջրի քանակը: Աղի պակասը առաջացնում է այտուցվորություն: Սոդայի սուլֆատ են պարունակում հետեւյալ մթերքները՝ սպանախը, բազուկը, ծաղկակաղամբը, սոխը, կաղամբը, դդումը, բողկը: Ցլերը նաեւ պետք է հետեւեն, որպեսզի իրենց սննադակարգի յոդի բավականաչափ չափաբաժին պարունակի, որը կապահովի վահանաձեւ գեղձի ճիշտ աշխատանքը եւ թույլ կտա խուսափել Բազեդովյան հիվանդությունից: Յոդի լավագույն աղբյուրներն են ծովային ձուկը, ծովային մթերքները եւ յոդացված աղը: Ցլերին համապատասխանող խոտաբույսերն են եղեսպակը, հազարտերեւուկը, կծոխուրը, տատրակախոտը, թրթնջուկը, կանթեղախոտը: 45 տարեկան հասակից հետո Ցլերը միանգամայն հիանալի առողջության տեր մարդիկ են դառնում, եթե նախկինում մշտապես սնվել են А եւ Е վիտամիններ պարունակող մթերքները:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակները հազվադեպ են զբաղվում ծանր ֆիզիկական աշխատանքով: Ահա թե ինչու նրանք պետք է ուշադիր հետեւեն իրենց սննդակարգին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան սնելու իրենց հյուծված նյարդերը, վերականգնելու կենսունակությունը,ինչպես նաեւ արյան եւ ֆիբրինի պարունակությունը: Նրանց սնունդը պետք է հարուստ լինի պրոտեինով, որը պարունակում են այնպիսի մթերքներ, ինչպիսիք են անյուղ միսը, ձուկը, հավկիթը, պանիրը, հունական պոպոքը եւ սոյան: Հատկապես կարեւոր է կալցիումով հարուստ սնունդը, քանի որ այն հանգստացնում է գրգռված նյարդերը: Կալցիումը ձեւավորում է ոսկրային հյուսվածքը, ազդում է ներվային հյուսվածքի գրգռվածության, մկանների կրճատման եւ արյան մակարդման վրա: Կալցիումը պարունակվում է յոգուրտի, կաթի մեջ, բողկի տերեւում, ինչպես նաեւ կաղամբում: Սննդում կալցիումի բացակայության դեպքում սննդակարգի կարելի է համալրել կալցիումի հաբերով: Երկվորյակների հիմնական հանքային աղը կալիումի քլորիդն է, որը պարունակվում է կանաչ ոլոռում, ծնեբեկում, բազուկում, գազարում, ծաղկակաղամբում, եգիպտացորենում, նեխուրում, ծիրանում, դեղձում, սալորում եւ աքայախնձորում: Նշված բանջերեղենի եւ մրգի ցանկում գտնվող նմուշներից գոնե մի քանիսը պետք է կազմեն Երկվորյակների սննդակարգի մի մասը: Նրանց համար օգտակար են նաեւ ետեւյալ խոտաբույսերը՝ քարխոտը, աղավնիճը, կարմիր երեքնուկը եւ մատուտակը:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Խեցգետինները հայտնի են իրենց հիանալի խոհարարական ունակություններով եւ հպատանում են իրենց հիանալի սեղանով: Այդ ունակությունը չափազանց բարձր են գնահատում նրանց ընկերնեը եւ ընտանիքի անդամները, ովքեր միշտ ուրախ են համեղ սնունդ ըմբոշխնելու կապակցությամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ Խեցգետինները հաճույքով ուտում են իրենց իսկ կողմից պատրաստած սնունդը: Հրուշակեղենը, պաղպաղակը եւ ցանկացած այլ տեսակի քաղցրավենիքներ նրանց համար անհաղթահարելի գայթակղությունը: Նրանք պետք է խուսափեն շատակերությունից, որը հատկապես հզորանում է մտավոր լարվածության կամ էմոցիոնալ գրգռվածության ժամանակ: Ստամոքսը եւ աղեստամոքսային ուղին Խեցգետնի օրգանիզմի ամենաթույլ մասերն են: Նրանք պետք է խուսափեն չափազանց մեծ քանակությամբ շաքար, օսլա եւ ճարպ պարունակող սննդից: Խեցգետինների հիմնական սննդակարգը պետք է կազմված լինի պրոտեինից, ծովամթերքներից, որոնք յոդի բավականաչափ չափաբաժին են պարունակում: Բացի այդ նրանք պետք է նաեւ ներգրավեն իրենց սննդակագում բազմազան մրգեր, բանջարեղեն եւ կանաչեղեն: Խեցգետինների հանքային աղը կալցիումի ֆտորիդն է: Ֆտորը անհրաժեշտ է ոսկրային, հատկապես, ատամնային հյուսվածքի ձեւավորման համար: Այն պարունակվում է ծովային ձկնեղենում, մի փոքր՝ կաթնամերքում, մրգերում եւ բանջարեղենում: Նրա պակասը առաջացնում է արյունատար անոթների լայնացում, մկանների թուլացում, ատամների քայքայում եւ տեսողության կորուստ: Այդ հանքանյութի լավագույն աղբյուրն է կաթը, պանիրը, յոգուրտը, կաղամբը, դդումը, սոխը, նարինջը, կիտրոնը, ձվի դեղնուցը, չամիչը եւ աշորայի հաց: Նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, հիանալի բուտերբրոդ է համարվում աշորայի հացին քսած կաթնաշոռը՝ նեխուրի սերմով եւ մանրած սոխով: Այդ նշանի խոտաբույսեն են քարբեկը, սպիտակ կակաչը, կռվինչը, վայրի եղեսպակը, դանդուռը եւ խնկունին (ռոզմարինը):
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծնեը պետք է պրոտեինով հարուստ եւ շաքարով ու օսլայով աղքատ խիստ սննդակարգ պահպանեն: ագեցված ճարպերը կարեւորագույն դերակատարություն ունեն ատերոսկլերոզի զարգացման հարցում: Առյուծները հակված են սրտային եւ այլ նմանատիպ հիվանդությունների, ավելի խելամիտ կլինի, եթե Առյուծները խուսափեն դրանց նպաստող գործոններից՝ ավելորդ քաշից, սթեսներից, սխալ սննդակագից: Սովոույթները փոխելու մասին ազդանշաններից են արագացած շնչառությունը, սուր, կաճատեւ ցավեր կրծքավանդակում, քնկոտություն եւ սրտխառնոց: Անյուղ միսը, թռչնի միսը, հավը, յոգուրտը, պանիրը, հավկիթները եւ սոյան օանիզմը կսնեն անհրաժեշտ պրոտեինի չափաբաժնով եւ կբարելավեն արյան վատ շրջանառությունը: Առյուծների հանքային աղը մագնիումի սուլֆատն է: Այն չափազանց կարեւոր է նյարդային համակարգի վերականգնման համար, որը այդպես անհոգ մսխում են Առյուծները: Այդ նյութը նաեւ կարեւոր է մկանների եւ կմախքի ձեւավորման համար: Այն նաեւ բարելավում է մարսողական ապարատի եւ արտաթորման համակագի աշխատանքը, նպաստում է արյան մեջ սպիտակուցի ձեւավորմանը եւ արյան հոսունությանը: Մագնիումի սուլֆատի հիմնական աղբյուրներն են կիտրոնը, գարին, նուշը, սալաթը, խնձորը, սալորը, թուզը, կոկոսը, վարունգը, կապույտ հապալասը, հունական պոպոքը եւ սոխը: Հատկապես կարեւոր են Առյուծների համար С եւ Е վիտամինները: С վիտամինը պարունակվում է ցիտուսային մրգերում, լոլիկում, վայրի վարդում, ձմերուկում, սեխում, եւ մորում, իսկ վիտամին Е-ն՝ ծիլ տված ցորենում, սալաթում եւ բուսական յուղերում: Առյուծին անհրաժեշտ խոտաբույսերն են սամիթը, մաղադանոսը, անանուխը եւ խատուտիկը:


ԿՈՒՅՍԵՐ
Լավ առողջական վիճակը վիճակը պահպանելու համար Կույսեը պետք է ուշադրություն դարձնեն սննդի ընտրությանը: Կույսերից շատերը գիտեն այդ եւ երբեմն առողջության իսկական ֆանատիկոսներ են դառնում: Այնուամենայնիվ, զգայուն մարսողական համակարգ ունենալով, ավելի լավ է ֆանատիկոսի համբավ ձեռք բերել, քան հիվանդանալ սխալ սննդակարգի պատճառով: Հիմնական կանոնը աղիքային պատերը բորբոքող սննդից խուսափելն է: Նանք պետք է ուշադություն դաձնեն պրոտեին պարունակող սննդին, ոը արագ է մարսվում, արագացնում է նյութերի փոխանակությունը: Շատ պրոտեին է պարունակում, օրինակ, մանրած մսով եւ կաթնաշոռով նախաճաշը: Առավոտյան ավելի լավ է ըմպել թեյ, քան սուրճ: Կույսերի հանքային աղը ծծմբաթթվային կալիում, որը ստանձնում է օրգանիզմում յուղերի բաշխումը եւ նպաստում է թթվածնի ցրմանը մաշկի բջիջների ուղղությամբ: Նրա պակասը կարող է դառնալ մաշկի ծակոտիների խցանման պատճառ եւ արդյունքում առաջացնել ճարպագեղձերի բորբոքում, էկզեմա եւ թեփ: Այդ աղը պարունակվում է ցիկորիում, վարսակաձավարում, գարու հատիկներում, պանրում, նշում եւ անյուղ տավարի մսում: Յոգուրտը նույնպես օգտակար է Կույսերի համար, քանի որ նպաստում է նրանց անհրաժեշտ աղիքային բակտերիաների ձեւավորմանը: Նրանք պետք է իրենց սննդում ներառեն նաեւ հետեւյալ մթերքները՝ սպանախը, դդմիկը, ցուկինին, ցիտուսային մրգեը, սալորը, խնձորը, տանձը, թուզը, նուշը եւ լավ մանրած հունական պոպոքը: Կույսին համապատասխանող խոտաբույսերն են ռոզմարինը, ծոթորը եւ վալերիանան: Նրանց կարելի է օգտագործել որպես թեյ եւ հաբերի տեսքով:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
Կշեռքները պետք է խուսափեն այն սննդից, ոի հանդեպ հատուկ հակում ունեն, այսինքն գուրմանների սննդից՝ էքզոտիկ եւ սուր ուտեստներից եւ քաղցրեղենից: Նրանց համար ամենից անվտանգ սնունդը պարզ եւ սննդարար, վիտամիններով հագեցված ուտեստներն են: Կշեռքների հանքային աղն է ֆոսֆորաթթվական նատրիումը, որը նպաստում է օրգանիզմի թթվաալկալիական բալանսին: Մոլորակների անբաենպաստ դասավորվածության դեպքում Կշեռքները առանձնապես այդ նյութի կարիքն են զգում: Այն լրացնելու համար նրանց սննդակարգում հարկավոր է ներառել գազարը, ծնեբեկը, բազուկը, եգիպտացորենը, չմաքրած բրինձը, թուզը, մորին, դեղձը, կապույտ հապալասը, նուշը եւ չամիչը: Կշեռքների խոտաբույսերն են ուրցը, ջրկոտեմը, մանուշակը եւ թրթնջուկը: Մոլորակների անբարենպաստ ազդեցությունը չեզոքացնելու համար Կշեռքները պետք է համալրեն իրենց սննդակարգը А եւ Е վիտամիններով, ինչպես նաեւ յոդով եւ պղնձով: Վիտամին Е-ն նպաստում է լյարդի աշխատանքի բարելավմանը, ինչպես նաեւ մեծ դերակատարություն է ունենում մաշկային եւ անոթային հիվանդությունների, կանացի դաշտանի կարգավորման, իսկ տղամարդկանց մոտ չբերության առումով: Նրա բնական աղբյուրներն են ծլած ցորենը, սոյայի յուղը, ածիկը եւ առվույտը: Յոդը անրաժեշտ վահանաձեւ գեղձի ճիշտ գործունեության համար: Նրա աղբյուրներն են ծովամթերքը, բողկը եւ դդումը: Պղինձը նպաստում է արյան կարմիր բջիջների եւ նյարդային համակարգին անհրաժեշտ ֆերմենտների ձեւավորմանը: Այն պարունակվում է բողկում, ոստրեում, վարունգում եւ սալաթում: Պղինձի լավ աղբյուրներ են նաեւ միսը, ձուկը, ոչ ձկնային ծովամթերքները, վարսակի շիլան, կարտոֆիլը, ծիրանը, տանձը:
 
ԿԱՐԻՃՆԵՐ
Կարիճները սովորաբար սիրում են համեղ սնունդը, սակայն նաեւ առանձնապես օժտված չեն խահարարական ունակությամբ, եթե Վեներան չի հանդիսացել նրանց ծննդյան օրվա գլխավոր մոլորակը: Քանի որ սովորաբար նրանց արյունը մեծ քանակությամբ լիպիդներ է պաունակում, Կարիճները պետք է խուսափեն ճարպերով հագեցված սննդից: Ճարպի քանակը կրճատելով եւ կարագ, յուղ եւ կրեմ քիչ ուտելով՝ Կարիճնեը կբարելավեն իրենց ընդհանուր վիճակը: Նրանց սնունդը պետք է շատ պրոտեին պարունակի եւ բացի անյուղ մսից ներառի ծովամթերքներ, թռչնի միս, հավկիթ, յոգուրտ, պոպոք եւ լոբազգիներ: Կարիճների հանքային աղը ծծմբաթթվային կալցիումն է: Այն նպաստում էէպիտելիալ հյուսվածքի վերականգնմանը եւ չեզոքացնում է օրգանական խարամները: Հաճախ այդ աղի դեֆիցիտի առաջին ախտանշանն է մրսածությունը, գայմորիտը եւ ռեսպիրատոր վարակները: Դրա պակասի լուրջ հետեւանքներն են թարախապալարը, պլեւրիտը, լյարդի հիվանդությունները: Այդ նյութի պակասը լրացնելու համար հարկավոր է ավելի հաճախ օգտագործել թարմ մրգեր եւ բանջարեղեն: Նրա հիմնական աղբյուրներից են սոխը, ծնեբեկը, կաղամբը, թուզը, սխտորը, մանանեխի տերեւները, սեւ բալը: Կարիճների խոտաբույսերն են ռեհանը, եղինջը, օշինդրը:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Աղեղնավորների սննդակարգի հիմնական կանոնն է յուղոտ սննդի եւ համեմունքների սահմանափակումը: Յուպիտերը ազդում է լյարդի եւ այրունատար համակարգի վրա եւ ոչ բարենպաստ ազդեցության դեպքում դառնում է այդ կարեւորագույն օրագանների աշխատանքի խախտման պատճառը: Տիպիկ Աղեղնավորի համար գայթակղիչ էքզոտիկ ուտեստները եւ աղանդերը արյան մեջ առաջացնում են թթվական նյութերի, խոլեստերինի եւ ճարպաթթուների ավելցուկ: В խմբի վիտամիններից մեկը՝ խոլինը, օգնում է օրգանիզմին մշակել ճարպերը: Նրա պակասը առաջացնում է քաքայիչ փոփոխություններ եւ լյարդի բջիջների մահվան պատճառն է դառնում: Խոլինը պարունակվում է ծլած ցորենում, ցլի լյարդում, ձվի դեղնուցում, լոբազգիների լեցիտինում: Աղեղնավորի աղը կրեմնիումի երկօքսիդն է, որը բնության մեջ հանդիպում է սովորական կվարցում: Այն անհրաժեշտ է մկանների հյուսվածքի եւ նյարդերի համար: Այն նպաստում է ցուրտ եղանակին անհրաժեշտ ջերմության պահպանմանը: Կրեմնիումի երկօքսիդի հիմնական աղբյուրն են հանդիսանում մրգերի եւ բանջերեղենի կեղեւը, մորին, հասած բալը, թուզը: Այն նաեւ պարունակվում է Աղեղնավորին անհրաժեշտ խոտաբույսերում՝ սուսամբարում, փիփերթում, կռոթուկում, եղեսպակում:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Կենդանակերպի Այծեղջյուրը, ի տարբերություն կենդանական աշխարհում հանդիպող այծի, չի կարող ուտել ամեն ինչ: Սատուրնի ազդեցության պատճառով առանձնաատուկ վտանգի տակ են գտնվում նրա լյարդը, լեղապարկը, որոնք պատրաստ չեն յուղոտ սննդի, համեմունքների եւ ալկոհոլի հարձակմանը: Ցանկալի մթերքների ցանկի մեջ ներառված չեն նաեւ մայոնեզը եւ շոկոլադը, հատկապես եթե նրանք ծնվել են դեկտեմբերի 22-ից մինչեւ հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում: Լավ կլինի, եթե նրանք իրենց պրատեինի անհրաժեշտ չափաբաժինը ստանան ոչ յուղոտ մսից, յոգուրտից, կաթնաշոռից, հավկիթից: Սնունդը ստանալու ընմիջումներին նրանց անհրաժեշտ է շատ ջուր խմել: Սակայն քանի որ սովորական ջուրը քայքայվում է քլորի պարունակության պատճառով, նրանց ցուցված է ըմպել եռացրած կամ հանքային ջուր: Այծեղջյուրներին անհրաժեշտ հիմնական հանքային աղը ֆոսֆորաթթվական կալցիումն է, որը սպիտակուցի հետ մեկտեղ կառուցում է մարդու ոսկրային համակարգը: Այդ աղի պակասի պայմաններում սպիտակուցը արագ դուրս է գալիս օրգանիզմից երիկամների միջոցով եւ առջացնում է երիկամների հիվանդություն, ռեվմատիզմ եւ թթվային խանգարումներ: Ֆոսֆորաթթվական կալցիումի հիմնական աղբյուրներն են կաղամբը, սպանախը, ծնեբեկը, լոբազգիները, նուշը, վարունգը, թուզը, կապույտ հապալասը, մորին: Նրանց ամապատասխանող խոտաբույսերն են կամիր բազուկը, սերկեւիլը:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
Եթե Ջրհոսները ծնվել են մոլորակների բարենպաստ ազդեցության ներքո, ապա սնունդը նրանց կյանքում շատ մեծ տեղ չի գրավում: Նրանք նույն հաճույքով վայելում են գեղեցիկ սեղանին դրված էքզոտիկ ուտեստները եւ անտառում կրակի վրա պատրսատված խորովածը: Ջրհոսների սնունդը պետք է հագեցված լինի С վիտամինով եւ բիոֆլավիններով անոթային համակարգը ամրացնելու համար: Ջրհոսների ամենօրյա սննդակարգը պետք է բաղկացած լինի թարմ մրգերից՝ նարինջ, կիտրոն, խնձոր, տանձից, խաղող, արքայախնձոր: Կալցիումի պակասը կարելի է համալրել ետեյալ մթերքներով՝ կաթով, կարծր պանրով, մանանեխի տերեւով, բողկով, նշով եւ լոբազգիներով: Ջրհոսների բջջային աղն է քլորական նատրիումը: Այն պարունակվում է կաղամբում, սպանախում, ծնեբեկում, նեխուրում, բողկում, գազարում, օվկիանոսային ձկնեղենում, խնձորում եւ թզում: Ջրհոսի խոտաբույսերն են փշարմավը, շան բերանը:

ՁԿՆԵՐ
Ջկների առողջություն կախված է արյան մեջ երկաթի ֆոսֆատի բավական չափաբաժնից, որը նպաստում է օրգանիզմի թթվածնային սնուցմանը: Նրա պակասի պայմաններում կարող է առաջանալ անեմիա, ցածր արյան ճնշում, դեպրեսիա, գլխացավ: Բարեբախտաբար այդ աղը պարունակվում է հասարակ մթերքներում, թեեւ այն դուրս է գալիս շոքեխաշելուց հետո: Սնունդը պետք է պարունակի թարմ սալաթ, բողկ, վարունգ, նուշ, հունական պոպոք եւ չամիչ: Չափազանց օգտակար են սպանախը, տավարի լյարդը, լոբազգիները եւ անյուղ տավարի միսը: Ձկների հանքային աղն է օրգանական յոդը, որի պակասը առաջացնում է վահանաձեւ գեղձի խոշորացում, մաշկի չորացում եւ ջերմության պակաս: Օրինակ՝ նրանք կարող են մրսել, երբ ոչ ոք ցուրտ չի զգում: Օրգանական յոդի լավագույն աղբյուրն է ծովամթերքները եւ օվկիանոսի ձկնեղենը: Յոդացված աղը բավականաչափ լավ աղբյուր չէ, քանի որ յոդի պակասը լրացնելու համար հարկավոր է այնքան աղ ուտել, որ այն վնաս կհասցնի օրգանիզմին: Ձկների համար առավել օգտակար խոտաբույսերն են Հեղինեի խոտը եւ ծովային ջրամամուռը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր