Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին լուրը

Թերթի այն հարցին՝ արդյոք ներկայումս աշխատանքային հարաբերություններ ունի ԱԱԾ նախկին տնօրենի հետ, արդյոք ներգրավված է նրա ստեղծած հիմնադրամի աշխատանքներում, Բոյաջյանը բացասական պատասխան է տվեցլ՝ հերքելով այդ ինֆորմացիան ևս: Թերթը հիշեցրել է, որ հունվարի 12-ին Armtimes.com-ը հրապարակել էր հոդված, որտեղ նշված էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ մի քանի կոնկրետ լրատվամիջոցների կողմից քարոզչական արշավ է իրականացվել, որն, ըստ հոդվածի, ներշնչվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Նշվում էր նաև, թե այս գործընթացը համակարգել է Վահագն Բոյաջյանը, ով Վանեցյանի մամուլի խոսնակն էր ԱԱԾ-ում և հիմա էլ նրա PR մենեջերն է: Ըստ հոդվածի՝ ԱԱԾ-ից հեռանալուց առաջ Վանեցյանը Բոյաջյանին անվանական զենք է նվիրել:
Թերթը նաև հիշեցրել է, որ Արթուր Վանեցյանը հայտնել էր, թե հրապարակմամբ արդեն իսկ զբաղվում են իր փաստաբանները: