Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

22 հուն 2020 13:43

Այն թոշակառուներին, ովքեր տեղաշարժման խնդիրներ ունեն.առանց բանկ ներկայանալու

Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է թոշակառուին տրամադրել ՀՀ-ում բնակվելու մասին փաստաթուղթ՝ առանց նրա բանկ ներկայանալու։ 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով, գործող օրենքում առկա է դրույթ, որով կենսաթոշակառուները պարտավոր են ողջ լինելու հանգամանքը փաստելու նպատակով ներկայանալ բանկ։ Թանդիլյանը նշում է, որ վերոնշյալ կարգավորումը հաճախ խնդիրներ է առաջացնում թոշակառուների համար, ովքեր ունեն տեղաշարժման խնդիրներ։

«Մենք փորձել ենք կարգավորում տալ տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացիներ համար։ Եվ այն մարդիկ, ովքեր նշում են՝ ունեն տեղաշարժման խնդիր, կարող են օգտվել այս հնարավորությունից։ Բոլոր քաղաքացիները, ովքեր կունենան նման ցանկություն, կկարողանան օգտվել նշված հնարավորությունից»,- հավելեց  Թանդիլյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը հետաքրքրվեց, թե ինչպիսի գործիքակազմով է գործելու օրենքը։ Պատասխանելով Գևորգյանի հարցին՝ Թանդիլյանը նշեց, որ այսօր բանկերն առաջարկում են հեռախոսով և սկայպի միջոցով նույնականացման հնարավորություն՝ թույլ տալով անձին ֆիզիկապես բանկ չհաճախել։

«Կարիք չկա առանձնահատուկ շեշտել այս կամ այն մեթոդը։ Դա կարող է բանկը անել, մենք նպատակահարմար գտանք այս ճկունությունը թողնել բանկերին։ Այնուամենայնիվ, եթե հայտնաբերվում է, որ քաղաքացին կենսաթոշակ է ստացել ողջ չլինելով, այդ գումարները վերադարձման ենթակա են»,- նշեց Թանդիլյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ հարցրեց, թե նորմը պարտադիր կիրառելի է՞, և ենթադրո՞ւմ է  արդյոք բանկի կողմից հավելյալ վճարի սահմանում։ Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ նորմը պարտադիր չէ. «Եթե բանկերն ունեն նման ծառայություն, ապա քաղաքացու իրավունքն է օգտվել դրանից։ Այս պարագայում քաղաքացին ազատ է ընտրել այն բանկը, որ կարող է իրեն մատուցել նման ծառայություն։

Թանդիլյանը շեշտեց, որ օրենքի նախագիծը կենսաթոշակառուի համար որևէ հավելյալ ծախս չի բերելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր