ԱՄՆ-ն պատրաստվում է ներդնել 250 դոլարի «վիզայի ապահովության վճար»          ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել       Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա    

22 հուն 2020 14:05

Մոսկովյան մետրոյի «Ա» և «Բ» տառերով 30 կայարան ստացել է պայթյունի վտանգի մասին ահազանգ

Մոսկովյան մետրոյի ավելի քան 30 կայարան, որոնց անվանումներն սկսվում են «Ա» և «Բ» տառերով, ստացել են անանուն հաղորդագրություններ պայթուցիկներ տեղադրված լինելու վերաբերյալ: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում կատարելով մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին:

Նշվում է, որ 33 կայարան ստացել է ահազանգի հաղորդագրություն:
Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչի՝ տարհանման աշխատանքներ դեռ չեն իրականացվում:
Նա նշել է, որ Մոսկվայի Փրկչի տաճարում նույնպես հաղորդագրություն է ստացվել պայթուցիկի մասին:
2019 թվականի վերջից Մոսկվայի մետրոյի և քաղաքի այլ օբյեկտների վերաբերյալ պարբերաբար ստացվում են նմանատիպ հաղորդագրություններ: «Պայթուցիկների» ալիքը շարունակվում է նաև Ռուսաստանի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգը, Եկատերինբուրգը, Վոլգոգրադը, Կեմերովոն:
Մինչ այժմ պայթուցիկների վերաբերյալ որևէ հաղորդագրություն չի հաստատվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր