Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ»          Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին․ Հրապարակ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 17-ի համար    

23 հուն 2020 12:54

Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1-ը` շաբաթ օրը

Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր