Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 25-ի համար       Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ՔՊ-ում ստորագրահավաք են սկսել՝ նրա պաշտոնանկության հարցով. «Հրապարակ»    

24 հուն 2020 13:12

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․
«Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի և ЯМР-ի: Հաստատ ինչ կա, այդտեղ է թաքնված:
Եթե դա էլ չօգնեց, արյան անալիզ վերցրեք, հաստատ խոլեստերինը բարձր կլինի, ինչը կվկայի, որ նա տարիներ շարունակ չալաղաջ կտորներն է կերել պետական բյուջեից:
Եթե այնտեղ էլ բան չգտնեք, առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են:
Եթե դա էլ չստացվեց, լյարդը նայեք, հաստատ մսխումների և վատնումների մասին աղաղակող ճարպային կուտակումներ կլինեն:
Փայծաղը ստուգեք, փայծաղը, կասկած չկա, որ չափերը նորմայից մեծ են: Սրանով կապացուցեք, որ տարիներ շարունակ Հրայրը խմել է ժողովրդի արյունը:
Եթե դա էլ չօգնեց, իջեք դեպի միզապարկ, այնտեղ էլ ավազ կլինի, ըստ ամենայնի՝ մանր ու միջին բրիլիանտներից կազմված:
Չէ, ավելի ներքև չիջնեք, քանզի ձեր պրոբլեմների սկզբնաղբյուրը հենց այնտեղ է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր