Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

25 հուն 2020 11:15

Տեսանյութ. Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի

Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության` երկրաշարժի հետևանքով կա 19 զոհ և ավելի քան 1015 տուժած:
Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո հազարավոր մարդիկ գիշերը փողոցներում են անցկացրել, գրում են թուրքական լրատվամիջոցները: 

Հաղորդվում է, որ Էլազիգ նահանգի Սիվրիջե շրջանի շատ բնակիչներ գիշերն անցկացրել են մարզահամալիրներում, այգիներում, տարբեր հաստատություններում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր