20:37 - Դրամն սկսեց ամրապնդվել. դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն նույնպես էժանացել է         16:27 - Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին      16:08 - Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել    

25 հուն 2020 11:35

Քանի՞ բժիշկ է վարակվել. Առաջին բժշիկն է մահացել, ով բուժել է կորոնավիրուսով հիվանդացած բնակիչներին

Չինական Ուհան քաղաքում, որը համարվում է թոքաբորբ առաջացնող նոր կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնը, առաջին բժշիկն է մահացել, ով բուժել է կորոնավիրուսով հիվանդացած բնակիչներին։ Paper-ի հաղորդմամբ՝ մահացածը 62-ամյա օտոլարինգոլոգ Լյան Ուդունն է։

Տղամարդը հիվանդներից վարակվել էր անցած շաբաթ՝ հունվարի 16-ին։ Նրա վիճակը գնալով վատացել է, 2 օր անց նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հունարի 25-ի առավոտյան մահացել է։
Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսը 41 մարդու կյանք է խլել։
***
Պաշտոնական աղբյուրները հաղորդում են չինական Ուհան քաղաքում 2019-nCoV կորոնավիրուսով վարակման 15 դեպքերի մասին: Սակայն իրականում այդ թիվն ավելի մեծ է, գրում է South China Morning Post-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Ուհանում թոքաբորբի բռնկման մասին սկսել են խոսել դեկտեմբերի վերջից, եւ միայն հունվարի 7-ին է հայտնի դարձել, որ թոքաբորբի պատճառը նոր անհայտ տեսակի կորոնավիրուսն է: Դրա փոխանցման ուղիների մասին այդ ժամանակ ոչինչ հայտնի չէր, եւ բժիշկները, որոնք աշխատել են   պացիենտների հետ, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել վարակից պաշտպանվելու համար:
Պարզվել է, որ քաղաքի հիվանդանոցներից մեկում վարակվել է միանգամից 14 բժիշկ: ԶԼՄ-ներում ենթադրություններ են հայտնվել, որ վարակված բժիշկների թիվն իրականում ավելի շատ է եղել:
Բժիշկներից մեկի խոսքով՝ «սկզբնապես շատ բուժաշխատողներ չեն իմացել մարդուց մարդուն վիրուսի հնարավոր փոխանցման մասին եւ նույնիսկ բավարար պաշտպանիչ միջոցներ չեն ունեցել»:
«Մենք մտահոգվում ենք մեր գործընկերների համար, որոնք վարակվել են, սակայն մենք այլընտրանք չունենք բացի մեր աշխատանքը շարունակելուց»,- ասել է նա:     
Ուհանում կա 14 հիվանդանոց, որոնք ունեն համապատասխան սարքավորումներ տվյալ հիվանդության դեմ պայքարի համար:
«Ուհանի գրեթե յուրաքանչյուր խոշոր հիվանդանոցում դուք կգտնեք վարակված բժշկի, եւ նրանց թիվը 15-ից ավելի է»,- ասել է բժիշկներից մեկը:
Չինացի բժիշկները հայտնում են, որ քաղաքը բավարար թվով բուժաշխատողներ եւ պաշտպանիչ միջոցներ չունի: Նման պայմաններում ավելի ու ավելի շատ բժիշկներ են վարակվում, եւ դա կարող է լուրջ խնդիրների հանգեցնել՝ մտավախություն են հայտնում մասնագետները:  

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր