Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 հուն 2020 13:15

Ադրբեջանի և Հայաստանի 2019թ. հայտնի դարձած կորուստները

2019թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների առնվազն 47 կորստի մասին, սակայն մեզ հայտնի են միայն 44-ի անձնական տվյալները։
Կորուստները հաշվում ենք առնվազն 47, քանի որ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի 2019թ․ դեկտեմբերի 5-ի տվյալներով՝ անցած տարվա սկզբից հայտնի է դարձել 46 կորուստ (ևս մեկ ինքնասպանության դեպք հայտնի դարձավ դեկտեմբերի 24-ին)։
Հարկ է նաև նշել՝ քանի որ «Խազար» կենտրոնը կորուստների անվանացանկ չի հրապարակում, չենք կարող պնդել, որ մեր և «Խազարի» ցուցակները համընկնում են անուն առ անուն, ուստի չի բացառվում, որ իրականում կորուստների թիվը 47-ից ավելի է։
Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օրինակ)։ Ամենայն հավանականությամբ կան նաև կորուստներ, որոնք հայտնի չեն ո՛չ Ռազմինֆոյին, ո՛չ «Խազարին»։
Մեզ հայտնի 44 կորստից 8-ը մարտական են, 29-ը՝ ոչ մարտական, իսկ 7-ի մահվան պատճառներն անհայտ են։
Ադրբեջանի ԶՈւ 2019թ. կորուստները՝ ըստ Ռազմինֆոյի.

ԱմիսՄարտականՈչ մարտ.ԱնհայտՀունվար–2–Փետրվար1––Մարտ241Ապրիլ1––Մայիս1––Հունիս121Հուլիս–81Օգոստոս–3–Սեպտեմբեր173Հոկտեմբեր–1–Նոյեմբեր11–Դեկտեմբեր–2–Անհայտ*12Ընդհանուր9326* «Խազարի» հայտնած թվերը, որոնց անձնական տվյալները հայտնի չեն։
2019թ․, բացի ընթացիկ տարվա կորուստներից, բաց աղբյուրներից Ռազմինֆոյին հայտնի դարձավ նաև 2015թ․ թաքցրած կորստի մասին։ 2015թ․ հուլիսի 10-ին Թովուզի շրջանում ավտովթարից մահացել էր ադրբեջանցի ռազմական բժիշկ, 1982թ․ ծնված Նադիր Մամմեդով Մամմեդ օղլուն (Məmmədov Nadir Məmməd oğlu)։

***
Razm.info մասնագիտացված կայքին հայկական զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակում) հայտնի է 2019թ․ 49 զինծառայողի մահվան մասին, որոնցից 14–ը ժամկետային են։
2019–ին պաշտպանական գերատեսչությունները և քննչական կոմիտեն հայտնել են 19 զինծառայողի մահվան մասին, մյուս 39 դեպքի մասին առաջինը հայտնի է դարձել մամուլից (9 դեպք) կամ ՀՀ դատախազություն ուղարկված Ռազմինֆոյի հարցման պատասխաններից (21 դեպք)։
Նշենք, որ պետական կառույցները ունեն բանակում մահվան դեպքերը տարբերակում են որպես «ծառայության հետ կապված» և «ծառայության հետ չկապված»։ Վերջինների դեպքում պաշտպանական գերատեսչությունները հաղորդագրություն չեն տարածում, սակայն 2019–ին, ըստ դատախազությունից եկած գրությունների, գրանցվել է պաշտպանական գերատեսչությունների կողմից երեք զինծառայողի «ծառայության հետ ԿԱՊՎԱԾ» մահվան դեպք, որոնց մասին չի հայտարարվել․ Էդգար Գրիգորյան, Արծվիկ Ղարիբյան, Արայիկ Ծատրյան։
Ռազմինֆոն մարտական է համարում հակառակորդի գործողությունների, ինչպես նաև առաջնագծում ականների պայթյունների հետևանքով կորուստները։ Ոչ մարտական ենք հաշվում սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների (ավտովթարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն) պատճառով կորուստները։
Նախորդ տարում հակառակորդի կրակից զոհվել է 4 զինծառայող՝ հունիս, հուլիս և հոկտեմբեր ամիսներինին։
Թվով 45 ոչ մարտական կորուստների պատճառներն եղել են ինքնասպանությունը/ինքնապանության հասցնելը (10 դեպք), ավտովթարները (15), հիվանդությունները (13), սպանությունները (4), զենքի հետ վարվելու կանոնների խախտումը (1), դժբախտ պատահարները (2):


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր