Լևոն Զուրաբյանին դատական մեծ քաշքշուկ է սպասվում.նա պիտի հիշի, որ մարտի 1-ին թափված արյունից հետո Սերժի հետ իրենք էին բանակցում

Նշենք, որ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ստեղծումը կապել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։
Էդմոն Մարուքյանը նկատեց՝ վերոնշյալ հայտարարությունը չհերքելու դեպքում, Լևոն Զուրաբյանին սպասվում է դատական մեծ քաշքշուկ, որը պատգամավորի խոսքով լինելու է անապագա դատավարություն. «Նա կպարտվի այդ դատավարությունը, և դա բոլորի համար դաս կլինի»,-նշեց Էդմոն Մարուքյանը։
Վերջինս նկատեց՝ Լևոն Զուրաբյանը պետք է հիշի, որ Մարտի 1-ից հետո նրանք էին, որ բանակցություններ էին վարում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ.
«Ընդհանրապես Լևոն Զուրաբյանը պետք է հիշի, որ մարտի 1-ին թափված արյունից հետո էդ իրանք էին, որ գնացին և Սերժ Սարգսյանի ձևավորած բանակցությունների խմբի հետ սկսեցին բանակցել, մինչև Տիգրան Առաքելյանի կալանավորումը, որից հետո իբրև թե այդ պատրվակով դադարեցրեցին»,-հավելեց Էդմոն Մարուքյանը։
Նա հորդորեց Լևոն Զուրաբյանին հիշել ինչով է զբաղվել և ինչ է արել, որից հետո միայն մարդկանց սրա, նրա հետ կապի։