Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

27 հուն 2020 15:10

Մեզ համար ակնհայտ էր, որ դա սխալ ճանապարհ է. Ժիրայր Սեֆիլյան

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՆՉՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ
2018-ի ապրիլին ժողովուրդն ապստամբեց և ոտքի ելավ հանուն հեղափոխության, հանուն համակարգային փոփոխությունների:
     Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, սակայն, ազգադավ և հանցավոր ռեժիմին տապալելուց և իշխանությունը ստանձնելուց հետո չշարունակեցին հեղափոխությունը, այլ դարձան ռեժիմի իրավահաջորդ և մինչ օրս փորձում են նրա սահմանադրությամբ, օրենքներով, նրա դատարաններով, ԱԱԾ-ով, ոստիկանությունով, դատախազությունով և այլ կառույցներով երկիրը դնել զարգացման հունի մեջ:
Մեզ համար ակնհայտ էր, որ դա սխալ ճանապարհ է և միայն խորացնելու է ճգնաժամը: Այսօր արդեն շատերն են տեսնում, որ ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև օրեցօր խորանում է:
Ճգնաժամը հաղթահարելու համար հարկավոր է սկսել այն կետից, որտեղից Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը կանգ են առել, այն է՝ 2018 թ. ապրիլի 23-ից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:
Այսօր էլ ուշ չէ և քաղաքական կամք ցուցաբերելու դեպքում հնարավոր է վերականգնել ժողովրդի վստահությունը և ավարտին հասցնել հեղափոխությունը:
Հեղափոխության վերսկսման և բարեհաջող ավարտի առաջնահերթ նպատակները պետք է լինեն.
1) կանխել նախկինների վերադարձը (ռևանշը) և չեզոքացնել իրարահաջորդ հեղաշրջումների ցիկլի մեջ Հայաստանը նետելու հեռանկարը,
     2) պետության կառավարումը դնել ճիշտ հունի մեջ,
     3) հաստատել սահմանադրականություն:
Այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է, որ գործող իշխանությունը և հեղափոխական ուժերը միանան և կազմեն ազգային համաձայնության (հակաճգնաժամային) կառավարություն: Անցումային (հակաճգնաժամային) կառավարությունը պետք է մշակի ճգնաժամը հաղթահարելու Անցումային ծրագիր և իրագործի այն: Շատ կարևոր է, որ այս կառավարությունն ունենա ներկայինի համեմատությամբ ավելի սեղմ կառուցվածք և կազմ:
Անցումային ծրագիրը, մեր կարծիքով, առնվազն պետք է ներառի հետևյալ հիմնական քայլերը.
1) նախորդ ռեժիմներին տալ իրավաքաղաքական գնահատական,
     2) կազմակերպել անցումային արդարադատություն, այդ թվում.
     - քրեական արդարադատություն (Հայկական Նյուրնբերգ),
     - լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, այդ թվում արգելելով նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեությունը և դրանց պարագլուխների հանրային գործունեությունը,
     3) հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից և վերացնել ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման խոչընդոտները, առաջին հերթին՝ հեռացնել ստեփանակերտյան հանցավոր ռեժիմին, վերացնել Արցախի նախագահի ինստիտուտը, վերականգնել Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, ինչպես նաև վերացնել ռոումինգը, ինտերնետ և կապի ծառայությունների ծածկույթի ու սակագների տարբերությունը և այսպես կոչված մաքսակետերը,
     4) մշակել և ընդունել նոր Սահմանադրություն (Արցախում հաշվառված, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ),
     5) ընդունել նոր ընտրական օրենսգիրք՝ սահմանելով պարզ համամասնական ընտրակարգ,
     6) անցկացնել արտահերթ ընտրություններ՝ Արցախում հաշվառված, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ (առանց ռեժիմի մաս կազմած կուսակցությունների»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր