Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

28 հուն 2020 10:17

ԱԱԾ-ն լծվել է «գողերին» բռնելու գործին. «Գողերից» միակը, որ որոշել է մնալ ու նստել, Զապն է.«Հրապարակ»

ԱԱԾ-ն լծվել է «գողերին» բռնելու գործին. «Գողերից» միակը, որ որոշել է մնալ ու նստել, Զապն է.«Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքը փոթորկել է քրեական աշխարհը։ Նրանց «բռնելու» գործին է լծվել Ազգային անվտանգության ծառայությունը, որտեղ 2 ցուցակ են կազմել։
Մեկում 12 օրենքով գողերն են, մասնավորապես՝ Զապը, Սամվելիկը, Օշականցի Գեւորիկը, Ալոն, Ժիրոն եւ այլք։ Սակայն այս ցուցակում է հայտնվել նաեւ մի քանի անուն, որոնք օրենքով գողեր չեն, բայց հեղինակություններ են, օրինակ՝ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը։

Մյուս ցուցակը, որտեղ քրեական հեղինակություններն են, ավելի մեծ է եւ գունեղ։ Ներառված են Հայաստանի «ավտարիտետները»՝ ըստ հիերարխիայի։ Արդեն գրել ենք, որ թիրախում հայտնվածների մի մասն արտագաղթում է երկրից, իսկ ովքեր չեն կարող մեկնել արտերկիր, տեղափոխվում են Արցախ։ «Գողերից» միակը, որ որոշել է մնալ ու նստել, Անդրանիկ Սողոյանն է՝ Զապը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր