Տեսանյութ. Ավազակային հարձակում հանրախանութում․ երիտասարդներից մեկը խփում է հարձակվողի դեմքին ու գետնին տապալում

Ոստիկանությունից հայտնում են, որ չնայած նրա մոտ կանգնած անձինք, այդ թվում՝ գանձապահը, արագ փախչում են, սակայն շղթան վնասում է նրանցից մի քանիսին։
Հանրախանութում գտնված երիտասարդներից մեկը, խիզախություն դրսեւորելով, խփում է հարձակվողի դեմքին ու նրան գետնին տապալում։ Այդ ընթացքում աշխատակիցներից մեկն արդեն ահազանգել էր ոստիկանություն։ Արագ արձագանքած Ավանի քրեական հետախույզները շղթայավորին բերման ենթարկեցին բաժանմունք։ Պարզվել է, որ նա Երեւանի բնակիչ է, 22 տարեկան։ Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։
Ավազակային հարձակման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ավազակային հարձակման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։