Մայիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՔՊ ֆրակցիան Քոչարյանին ու նրա ընտանիքին «սшտկшցնելու» հրահանգ է ստացել․«Հրապարակ»       Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ»    

01 փետ 2020 13:44

Հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին.գործը պահվում է խիստ կոնֆիդենցիալության պայմաններում

Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին։ Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին իրավապահ համակարգում իր աղբյուրները, դին կապկպված է եղել կպչուն ժապավենով։
Ըստ նախնական տվյալների նա ջրում մնացել է մոտ յոթ օր։ Հայտնաբերվածը տարեց տղամարդ է։ Հատկանշական է, որ դին հայտնաբերել են մի քանի որ առաջ, բայց փաստի մասին, որևէ տեղեկատվություն չի եղել։ Ավելին, գործը Սևանի քննչական բաժնից սեղափոխվել է Երևան։
Մեր աղբյուրի հավաստմամբ, այս գործը պահվում է խիստ կոնֆիդենցիալության պայմաններում։
Նշենք, որ ըստ նախնական վարկածի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով մարտի 1 գործով առանցքային վկա էր, ինքնասպանություն է գործել իր ամառանոցում։ Ըստ նախաքննության, ինքնասպանության ժամանակ ամառանոցում եղել է մի մարդ։ Արդյոք դա եղել է մահացած պահակը, մեր աղբյուրը չմանրամասնեց։
infoport.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր