Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

01 փետ 2020 14:25

«Գողականները» ընդդիմանում են «ադմինիստրացիային».Քրեական հեղինակությունը ջրադուլ է հայտարարել ու հացադուլ. «Արթիկի» պետը գողականներին հանում է իրենց խցից

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը սկսել է պայքար «գողականների» դեմ, նրանց համար անտանելի պահման պայմաններ ստեղծելով: Իսկ «գողականները» ընդդիմանում են «ադմինիստրացիային», երբեմն հասնելով բողոքի ծայրահեղ ձևերի: Օրերս «Արթիկ» ՔԿՀ 39 ամյա դատապարտյալ Կարեն Կարապետյանն է հացադուլ և ջրադուլ հայտարարել: Նա այս կերպ բողոքում է իրեն իր պահման կացարանից քանդուքարափ խուց տեղափոխելու «Արթիկ» ՔԿՀ պետ Արման Մելքոնյանի որոշման դեմ: Այս մասին մեզ հայտնի դարձավ Կարեն Կարապետյանի ընկերներից:
Կարեն Կարապետյանի հետ  նույն սենյակում այլ անձինքն էլ էին պահվում: Նրանց բոլորին տեղափոխում են:
Կարեն Կարապետյանը «Արթիկ» ՔԿՀ-ում պահվում էր «գողականների» խցում, որտեղ դատապարտյալներն իրենց ուժերով ու միջոցներով քիչ թե շատ բարեկեցիկ, հարմարավետ պայմաններ էին ստեղծել, նորոգել էին սենյակը:
Ի դեպ, վերջինիս մասին խոսելիս, նրանք չեն օգտագործում խուց բառը:
Այդ սենյակի պատին ութանկյուն աստղ է նկարած եղել՝ «Восьмиконечник» , որը համարվում է քրեական աշխարհի սիմվոլներից: Կալանավայրի պետը հրահանգել է ջնջել «Восьмиконечник» -ը Կարեն Կարապետյանի պատից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քրեական օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը պայմանականորեն անվանում են «օրենքով գողերի մասին» նախագիծ:
Գաղտնիք չէ, որ մեր կալանավայրերում քրեական հեղինակությունների, «գողականների» խցերը, կամ նրանց հատկացված տեղերը ընդհանուր խցերում  միշտ շահեկանորեն տարբերվել են մյուսներից: Մասնավորապես, տեղերը, որտեղ ապրում են «գողականները», գորգապատ են լինում: Եթե խոսքը ընդհանուր «կամերի» մասին է, ապա որքան ավելի հեռու է դռնից դատապարտյալի քնելատեղը, այնքան մեծ է նրա «հարգանքը»:
Քրեական ենթամշակույթի դեմ հայտարարված պայքարի շրջանակներում այս արտոնությունները ևս վերանում են:
 «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Կարեն Կարապետյանը 2010 թվականից կալանավայրում է: Նա դատապարտվել կողոպուտի նպատակով ավազակային հարձակման, անչափահասին ավազակության մեջ ներքաշելու, ապօրինի զենք կրելու-օգտագործելու համար և  դեռ երկու տարի էլ ունի նստելու:
Ի՞նչ է կաարվում «Արթիկում», ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը հացադուլ հայտարարել, ի՞նչ վիճակում է նա: Forrights.am-ը դիմեց քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանից ստացավ պատասխան:
«Հունվարի 29-ից ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Կարեն Կարապետյանը հայտարարել է հացադուլ և մինչ այս պահը շարունակում է հացադուլը։ Նա պահանջում է մենակ մնալ՝ պատճառաբանելով, որ ունի առողջական խնդիրներ։ Սակայն ըստ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բժշկի եզրակացության՝ վերջինս առողջական խնդիրներ չունի»: Նավիկյանը հայտնեց, որ Կարապետյանը հրաժարվել է նաև ջրից: 
Կարեն Կարապետյանի ընկերները վստահեցնում են, որ ծառայության պատասխանը իրականությանը չի համապատասխանում:
«Տենց բան չկա: Ոչ մի գողական էսօր չի ուզում գաղութում մենակ մնալ: Ինքը լուրջ տղա ա: Ինքը ստեղծել է իր համակեցության պայմանները, իր սենյակը, որտեղ ինքը ապրում ա, սարքել ա, նորմալ, ակուրատնի: Օրենք չի խախտում, ռեժիմային խախտումներ չի անում: Էդ մարդուն հանուն են, տանում են գցում բոմժանոց: Բոլոր գողականներին հանում են խցերից», — ասում է աղբյուրը:
 Կարեն Կարապետյանը արդեն երրորդ օրն է, ջրադուլի մեջ է: Նրա վիճակը  ծանր է:
Փաստորեն, Հայաստանի բանտերը վերադառնում են խորհրդային գաղութակարգի, երբ պահման վատ պայմաններ ապահովելը դատապարտյալի պատժի մասն էր:
 Աէբյուրը՝   forrights.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր