Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

03 փետ 2020 10:07

Ուկրաինան հրաժարվել է Իրանի կողմից առաջարկված Boeing-ի զոհերի փոխհատուցման չափից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Թեհրանի մերձակայքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին Իրանի կողմից առաջարկված փոխհատուցումը՝ 80 հազար ԱՄՆ դոլարի չափով: Այս մասին գրում է Ren TV-ն։
TCH-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ դա փոքր գումար է:
«Սա շատ քիչ է: Մենք  կճնշենք ավելիի համար», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Հիշեցնենք, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ընկերության ինքնաթիռը պատահաբար խոցվեց Իրանի ռազմական ուժերի կողմից հունվարի 8-ին, որի հետևանքով զոհվեց 176 մարդ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր