Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

03 փետ 2020 13:03

Հայաստանում նոր քրեական գործ է հարուցվել Ռուսաստանից զենքի մատակարարման տենդերի պատճառով

Հայաստանում նոր քրեական գործ է հարուցվել պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից հանրապետությունում ռուսական ORSIS զենքի ընկերության շահերը ներկայացնող փաստաբանի աշխատանքին խոչընդոտելու փաստով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:
2019 թվականին ORSIS-ը («Պրոմտեխնոլոգիա») «սեւ ցուցակում» է ներառել Հայաստանի ուժային կառույցներին զենք մատակարարողներին ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլարի չափով ռազմատեխնիկայի մատակարարումների տենդերի տապալումից անմիջապես հետո, որին մասնակցել է այդ ընկերությունը: Ավելի ուշ Ռուսաստանի «Մինպրոմտորգը» ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանին խնդրել է լուծել տվյալ իրավիճակը՝ ORSIS-ի վերաբերյալ որոշումը գնահատելով որպես «չմոտիվացված»: Տենդերի տապալման փաստով քրեական առաջին գործն է հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով: Ավելի ուշ Հայաստանում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանը հայտնել է, որ ընկերությանը բացառել են «սեւ ցուցակից»:



Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր քրեական գործը հարուցել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թանկարժեք նվերը յուրացնելու եւ նույն նախարարության պաշտոնական անձի կողմից երկրում ընկերության շահերը ներկայացնող փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փաստով:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ նոր քրեական գործի հարուցման համար հիմք են դարձել ՀՔԾ նյութերը, որոնց համաձայն՝ այն բանից հետո, երբ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունը առաջին քրեական գործն է հարուցել՝ կապված տենդերի տապալման հետ, ՀՀ ՊՆ ղեկավարի տեղակալներից մեկի օգնականը փորձել է ORSIS-ի փաստաբանին համոզել հրաժարվել բողոքներից:  
Բացի այդ, 2019 թվականի սկզբին ORSIS-ի հայաստանյան դուստր ընկերությունը` ORSIS Arms-ը, ի նշան համագործակցության ամրապնդման ՀՀ ՊՆ-ին զենք էր նվիրել, որը, սակայն, չէր փոխանցվել կառույցին, այլ գրանցվել էր ՊՆ փոխնախարարի անունով:
Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը գործակալության հետ զրույցում հաստատել է նոր քրեական գործի հարուցումը: «Այժմ երկու քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում»,- ասել է Օհանջանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր