Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտող Իրանի դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով       Տեսանյութ․Հնդկաստանում տեղացած անձրևները ջրհեղեղների և սողանքների պատճառ՝ կան զոհեր և անհետ կորածներ    

27 մար 2019 18:15

Մեղրիի գնդի աղմկահարույց դեպքով երկու քրեական գործ է հարուցվել

Մեղրիի գնդի աղմկահարույց դեպքով երկու քրեական գործ է հարուցվելՄարտի 23-ին ՀՀ ՊՆ Սյունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանին։
Վերջինիս փոխանցմամբ՝ առաջին գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով։ Առաջինը մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելն է, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր