Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

03 փետ 2020 15:13

Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին շատ բան չգիտեն

Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը թուրքական «Hürriyet» իշխանամետ պարբերականին տված հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը: 
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թերթի լրագրողը Մաշալյանից հետաքրքրվել է, թե արդյոք ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումները կարող են ցավերը կիսելու համար ճիշտ հող նախապատրաստել:
Մաշալյանը նշել է, որ Թուրքիայում ապրիլի 24-ը երկար ժամանակ տաբու է համարվել և ընկալվել է որպես թշնամական վերաբերմունք, որը կոտրվել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, երբ 2015-ին այն ժամանակ վարչապետ Էրդողանը «ցավակցական հեռագիր» հղեց:
«Մենք առաջին անգամ եկեղեցիներում մեր հանգուցյալներին հիշատակեցինք, աղոթեցինք նրանց համար: Իհարկե, սա շատ դրական զարգացում էր: Մենք ստիպված չենք ամեն դեպքին քաղաքականության աչքերով նայելու: Ամեն ինչ նաև մարդկային կողմ ունի: Կորցնելուց հետո մարդուն չես կարող հետ բերել, սակայն ցանկանում ես գոնե սուգը պահել: Մարդիկ միմյանց տառապանքները պետք է հարգեն, քանի որ ցավը միայն կիսելով է նվազում, ուրախությունն էլ՝ կիսելով ավելանում»,- ասել է պատրիարքը:
Լրագրողը այն հարցին, թե Հայոց պատրիարքը ինչ ակնկալիքներ ունի, Մաշալյանը պատասխանել է. «Մեր ակնկալիքն այն է, որ մարդիկ հասկանան հայ ժողովրդի կորուստները և տառապանքը: Մենք այդ մասին գիտենք, քանի որ ապրել ենք այդ ամենը, սակայն այս երկրում այդ ամենի մասին շատ բան չգիտեն»:
Մաշալյանը կարևորել է ցեղասպանության իրական պատճառների բացահայտումը՝ նշելով որ դա ապագան ապահովագրելու նշանակություն կունենա:
«Շատ մեծ դաս է Սիրիայում կատարվածը, երբ բարեկամաբար ապրող ժողովուրդները հանկարծակի սկսեցին իրար խեղդել: Այդպիսի մի բան էլ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամբողջ աշխարհի ժողովուրդներն ապրեցին: Ազգայնականության հիմքը դրվեց, բոլորը ցանկացան իրենց ազգային պետությունը ստեղծել: Եթե ազգային պետություն եք ստեղծելու, որտեղ արդեն իսկ բոլորը միասին են ապրել, ապա ի՞նչ պետք է անեք մնացած ազգերի հետ»,- ասել է Մաշալյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր