Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

04 փետ 2020 16:36

Հայաստանը պետք է պատրաստվի Լիբանանի իրավիճակի հետ կապված ամենաճգնաժամային սցենարներին. փորձագետ

Լիբանանյան ճգնաժամը պետք է լինի Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Դժվար է կանխատեսել՝ նույնպիսի սցենար կլինի՞, ինչպիսին տեսել ենք Սիրիայում, սակայն ամեն դեպքում պետությունը պետք է պատրաստվի բազմապիսի սցենարների, այդ թվում՝ ամենաճգնաժամային, ինչը կարող է դառնալ Հայաստան լիբանանահայերի արտահոսքի պատճառ: Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ այդպիսի ճգնաժամի քիչ հավանական լինելը կապված է այն հանգամանքի հետ, որ բողոքի ցույցերն ընթանում են հասարակության միասնության ֆոնին, պառակտում չկա, իսկ պահանջներն արդարացի են, քանի որ դրանց իրականացումը կարող է երկիրը դուրս բերել այն իրավիճակից, որում հայտնվել է:



Փորձագետը նշեց, որ Լիբանանի ներքաղաքական գործընթացներում առանցքային դերակատարում ունեն արտաքին հանգամանքները: Սրա հետ է կապված նաեւ պետության տնտեսական շրջափակումը: «Ավանդական ուղղություններից՝ ԱՄՆ, Ֆրանսիա եւ Սաուդյան Արաբիա, Լիբանան ֆինանսական հոսքերը զգալիորեն կրճատվել են, ինչը կապված է այս երկրների փորձի հետ՝ թուլացնելու իրանամետ «Հիզբոլլահին»: Սա տնտեսական ճգնաժամից դուրս գալու Լիբանանի հնարավորությունները առավելագույնս դժվարեցնում է: Իրավիճակն է՛լ ավելի է խորացնում այն, որ նոր կառավարությունը նույնպես կախված է «Հիզբոլլահից», ուստի ատայժմ չարժե զգալի առաջընթաց ակնկալել»,- ամփոփեց Արմեն Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերին Լիբանանի կառավարությունը հարկ էր սահմանել WhatsApp հավելվածով զանգերի համար եւ ծխախոտային արտադրանքի տուրքեր: Սա դարձել էր  բողոքի ցույցերի, ճանապարհները փակելու պատճառը: Ավելի ուշ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական էր ներկայացրել: Բողոքի ցույցերը, սակայն, չէին դադարել, եւ ցուցարարներն արդեն տնտեսական բարեփոխումներ էին պահանջում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր