14:20 - Կորոնավիրուսի մուտացիայի դանդաղ պրոցեսը հույս է տալիս, որ այն կօգնի պաշտպանություն ապահովել տարիներով կամ նույնիսկ տասնամյակներով         13:56 - Հոգեբանը բացատրել է՝ ինչու են մարդիկ այս օրերին զանգվածաբար զուգարանի թուղթ գնում. Daily Mail      13:36 - Աջակցություն կտրամադրվի ամենից շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին    

05 փետ 2020 15:03

Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին

Ամփոփված տվյալների համաձայն 2019 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսսշրջիկ: Այս թիվը 2018-ի համեմատ ավել է 242 հազար 595-ով կամ 14.7%-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 399 հազար 598-ով կամ 26.7%-ով: Վիճակագրական նման տվյալներ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Բացի սա՝ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կողմից փետրվարի 4-ին հրապարակված բարոմետրի համաձայն՝ Հայաստանը 2019-ին զբոսաշրջության ոլորտում ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղը աշխարհում:
Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին՝ զբաղեցնելով համապատասխանաբար 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14% եւ 11.4% աճով։
Վրաստանն ընդհանրապես տեղի չի զբաղեցել տուրիզմի ոլորտում ամենաարագ զարգացող 20 երկրների շարքում:
ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը ևս առաջատար է: ԵԱՏՄ երկրներից ցանկում է միայն Ղազախստանը, որը սակայն նույնպես իր տվյալներով զիջում է Հայաստանին՝ գրանցելով 10 տոկոս աճ (20-րդ հորիզոնական)»,-գրել է կառավարության ղեկավարը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր