Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է          Հնդկաձավարի օգտակար հատկությունները, իսկ որոնք են չափից շատ օգտագործման վնասները       ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված    

07 փետ 2020 11:34

28-ամյա բժիշկը կորոնավիրուսի դեմ 10-օրյա պայքարից հետո մահացել է հոգնածությունից

Չինաստանի Հունան նահանգից 28-ամյա Սուն Ինցզեն մահացել է հոգնածության պատճառով սրտի կանգից: Մինչ այդ նա 10 օր պայքարել է 2019-nCoV կորոնավիրուսի դեմ:
Ինչպես պատմում է The Mirror-ը, բժիշկ Ինցզեն աշխատել է Հունանում, որը սահմանակից է վիրուսի բռնկման էպիկենտրոն Հուբեյ նահանգի հետ: Նրա խնդիրն էր ստուգել մարդկանց ինքնազգացողությունը, նրա շուրջօրյա աշխատել է՝ սկսած հունվարի 25-ից:
Փետրվարի 3-ի առավոտյան նա մահացել է սրտի կանգից:

Նրա 29-ամյա քույրն այժմ գտնվում է Ուհանում, որն արդեն 2-րդ շաբաթն է՝ փակ է կարանտինի համար: Աղջիկն իրեն մեղադրում է, որ չի կարողացել ժամանակին լքել Ուհանն ու լինել եղբոր կողքին: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր