Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

08 փետ 2020 11:55

Այս տարվանից Հայաստանում մինչև ամուսնությունը զույգերը կարող են անցնել անվճար բուժզննություն

Նախկինում գործող ծառայությունների ֆինանսավորման դադարեցումը նախարարությունը կոմպենսացնում է պոլիկլինիկաներում նոր անվճար ծառայությունների ներդրմամբ, որից կարող են օգտվել զույգերը մինչև ամուսնությունը:

Նրանք մինչև ամուսնությունը հնարավորություն կունենան առաջնային օղակներում անվճար օգտվելու լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններից։

«Վերնագրված է ծնելիության բարելավում՝ առողջության վիճակով պայմանավորված, ամբողջ իմաստը ծրագրի հենց դա է, որ կարողանանք նպաստել ծնելիության բարելավմանն ու նաև անպտղության բուժմանը»,- նշում է Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության առողջապահական բաժնի պետ Լեյլի Ասլանյանը։


Այսինքն՝ այն զույգերը, որոնք ծրագրում են ամուսնանալ, ցանկության դեպքում կարող են անցնել նեղ մասնագիտական ու լաբորատոր գործիքային հետազոտություններ:
Բժիշկները կարծում են, որ նոր ծառայության ներդնումը դժվարություններ կունենա։


«Բնակչության մեծ մասը դեռ պատրաստ չէ, որովհետև մեր կրթական համակարգը դեռ շատ թերի է»,- իր մտահոգությունն է հայտնում Գյումրու «Միջազգային Կարմիր Խաչի անվան պոլիկլինիկա»-ի մանկական բաժնի ղեկավար Անահիտ Սանթրոսյանը՝ հավելելով, որ ծրագիրը անհրաժեշտ է, և սա արտասահմանյան զարգացած երկրներում դեռ տարիներ առաջ ներդրված ու բարձր ցուցանիշ ապահոված ծրագիր է եղել:


«Պետք է բնակչության տեղեկացվածությունը բարձրանա, մենք այստեղ հաստատ անելիք կունենանք»,- կարծում է Լեյլի Ասլանյանը։
Ուռոլոգիական, գինեկոլոգիական, սեքսոպաթոլոգիական կաբինետներում ու լաբորատոր հետազոտություններ անցնելու համար մինչ ամուսնանալը զույգերը պետք է տեղեկանք ներկայացնեն Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից, և երեք ամիսների ընթացքում  մայրաքաղաքում ու մարզերում գործող հատուկ 22 բուժհաստատություններում անցնեն իրենց բուժզննությունը:
Պոլիկլինիկաներում ներդրված նոր ծառայությունից օգտվելու դրույթներն ու մանրամասները կհրապարակվեն առաջիկայում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր