Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր          «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը ապօրինի վերահսկողություն է իրականացնում՝ միջամտելով ընտրական գործընթացին. Գոհար Մելոյան       Ժամը 11։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի՝ 14, 48 տոկոսը. ԿԸՀ    

10 փետ 2020 10:00

132-ի խոսքը չանցավ. Կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը ստորագրելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը:
Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո եւ կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը:
Դուխով»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 132 իրավաբան ու իրավապաշտպան դիմել էին ՀՀ նախագահին՝ խնդրելով չստորագրել հրամանագիրը, այդպիսով  ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր