Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար          Փաշինյանը ճնշում է իրավապահներին՝ եկեղեցու դեմ արշավը շարունակելու համար. «Ժողովուրդ»       «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»    

10 փետ 2020 11:57

Տեսանյութ. Բախում քաղաքացիների և ոստիկանների միջև. Լարված իրավիճակ՝ Մալաթիա–Սեբաստիայում

Մալաթիա–Սեբաստիայի բնակիչների բողոքի ակցիան շարունակվում է: Քաղաքացիների խոսքերով, Հյուսիս-Հարավը, որն անցնելու է իրենց շենքերի մոտով, վտանգելու է երեխաների կյանքը, հնարավոր չի լինելու ազատ ելումուտ անել շենքեր: Նրանք դեմ չեն ավտոտնակները քանդելուն, դեմ չեն նաև ավտոճանապարհի կառուցմանը, սակայն պահանջում են ապահովել իրենց անվտանգությունը:


Այստեղ նաև մեծ թվով ոստիկաններ կան:
Քիչ առաջ բնակիչներից մեկի ու ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ: Քաղաքացին հայտարարում էր, որ ցանկանում է ավտոմեքենան դուրս բերել ավտոտնակից:
Ավելի ուշ քաղաքացին հայտարարեց, որ իր ավտոտնակում արհեստանոց է, այն գնելիս գնելիս քաղաքապետարանը խաբել է իրենց: Ինքը պայմանագիրը ստորագրել է առանց կարդալու, իսկ հիմա բողոքարկել է որոշումը ու թույլ չի տալու քանդեն ավտոտնակը, մինչև հարցը չլուծվի:
Քաղաքացու խոսքերով, այն ավտոտնակների համար, որտեղ արհեստանոց է եղել, փոխհատուցել են լրացուցիչ 600 հազար դրամ, սակայն ինքն այդ գումարը չի ստացել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր