Վանաձորում քրեական հեղինակություն է սպանվել

«Մեկնել է օպերատիվ-քննչկան խումբ։ Նույն օրը՝ ժամը 19։30-ին Վանաձոր ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխվել են երկու քաղաքացիների դիակներ՝ առկա վնասվածքներով։ Ինչպես նաև հրազենային վնասվածքով հիվանդանոց են ընդունվել ևս երկու քաղաքացի։ Հետագայում՝ արդեն 02։10
«Վանաձոր» ԲԿ-ից նորից հաղորդում է ստացվել, որ ձախ բազուկի շրջանի հրազենային վնավածքով իրենց մոտ քաղաքացին բուժօգնություն է ստացել»,- ասացին ոստիկանությունից։
Նրանց փոխանցմամբ՝ այս պահին ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունում նախաքննություն է կատարվում։ Շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։
Իսկ մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասի հակտանիշներով, այն է՝ սպանության փորձը, սպանությունը և ապօրինի զենք-զինամթերք պահելը։
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանված անձանցից մեկը եղել է քրեական հեղինակություն։