Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը          Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք, ես Ռուսաստանի քաղաքացի չեմ    

10 փետ 2020 12:37

Մարդասիրական ժեստ.Էրդողանն այցելել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մարգար Եսայանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մարգար Եսայանի տուն: Եսայանը երկարատև բուժման կուրս է անցնում:

Էրդողանի այցելության մասին Եսայանը տեղյակ է պահել Twitter-ի իր էջում` շնորհակալություն հայտնելով նախագահին:
Մարգար Եսայանը պատգամավոր է ընտրվել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրացուցակով: Դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 19-ին սոցցանցում տեղեկացրել էր իր երկարատև բուժման մասին:


Եսայանը շնորհակալություն է հայտնել բոլոր ընկերներին և ծանոթներին` իրեն զանգահարելու և առողջական վիճակով հետաքրքրվելու համար: Հայազգի պատգամավորը հույս է հայտնել, որ շուտով կվերադառնա աշխատանքային գործունեության:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր